Plus-size մոդել Թես Հոլիդեն` բրիտանական Cosmopolitan-ում
31.08.2018
33-ամյա Թես Հոլլիդեի հայտնվելը Cosmopolitan ամսագրի շապիկին, թերեւս, կարելի է անվանել իրական սենսացիա, քանի որ գունազարդ հրատարակությունները, որպես կանոն, շատ հազվադեպ են plus-size մոդելներին իրենց հիմնական հերոսուհիներ դարձնում:
Ուրախ զգացումներով լեցուն՝ աստղն այդ մասին պատմել է Instagram-ում իր բաժանորդներին եւ կիսվեց լուսանկարով:
«Ես առանց չափազանցության Cosmo-ի աղջիկ եմ: Ես չեմ կարող հավատալ, որ ասում եմ սա: Շնորհակալություն բրիտանական «Cosmopolitan» ամսագրին այս անհավանական հնարավորության համար։ Եթե ես տեսնեի նման մի մարմին այս ամսագրում, երբ երիտասարդ էի, դա կփոխեր իմ կյանքը։ Եվ հուսով եմ, որ սա կփոխի ձեզանից որևէ մեկի կյանքը»,-գրել է մոդելը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4862 անգամ
Читать на русском
|