Քիմ Քարդաշյանը գլխավորել է գովազդի համար «ամենավտանգավոր» մարդկանց ցուցակը
16.08.2018
Քիմ Քարդաշյանը հաճախ զբաղեցնում է առաջին տեղը տարբեր վարկանիշային ցուցակներում եւ գտնվում է փառքի գագաթնակետին, սակայն երբեմն նրա ժողովրդականությունը միայն ավելորդ բարդություններ է առաջ բերում:
Հարուստ եւ հայտնի մարդկանց հերթական ցանկից բացի, ռեալիթի-շոուի աստղը հայտնվել է գովազդի համար ամենավտանգավոր մարդկանց ցուցակում։ Այդ մասին հաղորդում է Thefashionlaw պորտալը` հղում անելով Spotted ընկերության հետազոտության վրա։
Մարքեթինգային հետազոտության արդյունքներով՝ ԱՄՆ-ում գովազդի վրա տարեկան ծախսվող 206 միլիարդ դոլարից ամենաշատը գնում է նորաձեւության եւ մանրածախ առեւտրի (22 տոկոս) ոլորտներ: Այստեղ ծախսերի զգալի մասը գնում է քարոզարշավների եւ հայտնի անձանց հետ գործընկերության վրա, ինչը, հաճախ, շատ ռիսկային է ապրանքանիշերի համար:
Պարզվել է, որ Քիմը համարվում է «ամենավտանգավոր անձնավորությունը» ընկերությունների վարկանիշի համար` իր հանրային կյանքի պատճառով: Չնայած նրան, որ Քարդաշյանը Instagram-ում 115 միլիոն բաժանորդ ունի եւ միլիոնավոր դոլարներ է վաստակում դրանով, ապրանքանիշերը մտավախությամբ են նրան վստահում իրենց արտադրանքը ներկայացնել:
Հակառեյտինգային վարկանիշում ընդգրկված են նաեւ Քենդալ Ջենները եւ Հալի Բալդվինը, որոնք ներկայացրել են Longchamp, Fendi եւ Missoni ապրանքանիշերը, ինչպես նաեւ Tommy Hilfiger-ը և Levi՝s-ը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5506 անգամ
Читать на русском
|