Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

9 բան, որ կարելի է անել միասին

30.07.2018

Եթե ձեզ արդեն ձանձրալի է երկուսով, դա չի նշանակում, որ ժամանակն է բաժանվելու: Բավական է ուղղակի երկուսիդ էլ թափ տալ: Ահա միասին լավ ժամանակ անցկացնելտարբերակներ.

 1. Հեռու պահեք հեռախոսները, երբ միասին եք

Այժմ մոդայիկ է նստել միմյանց առջև, սակայն հայացքները սևեռած սմարթֆոններին: Շատ կարևոր է ազատվել այդ սովորությունից առնվազն այն ժամանակ, երբ երկուսդ էլ տանն եք: Պայմանավորվեք, որ տանը լինելու ժամանակ հեռախոսը օգտագործելու եք միայն զանգերին պատասխանելու համար:

2. Միասին պատրաստեք

Այլ մոդայիկ բան է այժմ առողջ սնունդը և այստեղ դուք կարող են գերազանց կերպով լրացնել միմյանց խոհանոցային կարողությունները: Կազմակերպեք խոհանոցային մրցումներ կամ իրար հետ բարդ ճաշատեսակներ պատրաստեք:

 3. Նոր ընդհանուր ընկերներ ձեռք բերեք

Ամենայն հավանականությամբ ձեզ մոտ ընկերների տարբեր շրջանակներ են ստեղծվել: Լավ կլիներ, եթե դուք ունենայիք մի քանի ընդհանուր ընկեր: Միասին հավաքվեք և լավ ժամանակ անցկացրեք:

 4. Գնացեք ժամադրությունների

Հիանալի գաղափար է նրանց համար, ովքեր երկար ժամանակ իրար հետ են: Հաճախ միասին ինչ-որ տեղ գնացեք: Իհարկե, չարժե ամբողջ գումարը դրա վրա ծախսել: Օրինակ՝ զբոսանքը այգում նույնպես շատ լավ տարբերակ է:

600x580

 5. Ավելի շատ բանավիճեք

Այս խորհուրդը նրանց համար է, ովքեր քիչ են շփվում: Փնտրեք փաստարկներ, պնդեք ձեր դիրքորոշումը, քննարկեք ինչը ում դուր չի գալիս: Բարկանալ և բղավել պետք չէ: Փաստարկված բանավեճերը կամրացնեն ձեր հարաբերությունները:

 6. Գտեք ընդհանուր զբաղմունք

Եթե դուք ունեք ժամանակ և ցանկություն, պլանավորեք որևէ նոր բան: Գնացեք միասին պարի կամ դահուկ քշելու:

 7. Գտեք նորը ձեր քաղաքում

Նույնիսկ եթե այն մեծ չէ, կարելի է այցելել նոր սրճարան կամ ցուցահանդես: Դա բազմազանություն կմցնի առօրյա կյանքում:

 8. Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքներով

Ամենայն հավանականությամբ դուք այդքան էլ հաճախ չեք այցելում ծնողներին: Ընթրեք ձեր ավագ քրոջ և նրա ամուսնու հետ, շփվեք զարմիկների հետ: Դա օգտակար է և էմոցիոնալ առումով, և երկարաժամկետ ներդրում է: Դժվար պահին բարեկամները միշտ օգնության կհասնեն:

9. Միասին սերիալներ նայեք

Կինոներ, շոուներ, սպորտային մրցումներ, ամեն ինչ, ինչը ձեզ երկուսիդ էլ դուր է գալիս:

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 11448 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01
Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03
Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 537 անգամ
27.10.2026
Դիտվել է 489 անգամ
28.10.2026
Դիտվել է 446 անգամ
29.10.2026
Դիտվել է 405 անգամ
30.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster