Ռոմելա Թամարյանը ճանաչվեց «Երկրորդ վիցեմիս ԱՊՀ-2018»
28.07.2018
Հուլիսի 27-ի երեկոյան հայտնի դարձան Աստանայում անցկացված «Միս ԱՊՀ-2018» մրցույթի հաղթողները։
Հաղթողի տիտղոսին արժանացավ Տատյանա Ակուլենկոն Ուկրաինայից։
Ղազախստանը ներկայացնող Ասեմ Եսենգելդիեվան ճանաչվեց «Առաջին վիցեմիս ԱՊՀ-2018», իսկ Հայաստանի պատվիրակ Ռոմելա Թամարյանին շնորհվեց «Երկրորդ վիցեմիս ԱՊՀ-2018» կոչումը։ «Երրորդ վիցեմիս ԱՊՀ-2018» անվանակարգը բաժին հասավ Վիկտորիա Վոլգինային Ռուսաստանից։
«Մրցույթի հաղթողը կարժանանա ոսկեջրած թագի՝ զարդարված թանկարժեք քարերով։ Սա եզակի օրինակ է, որը պատրաստվել է Հայաստանում։ Բոլոր մասնակիցները կարժանանան մխիթարական մրցանակների, բոլոր աղջիկները Ղազախզտանից կմեկնեն որոշակի անվանակարգի արժանացած»,-ասել է «Վելադա Գրուփ» միջազգային մոդելային գործակալության մամուլի ծառայության ղեկավար Ալիյա Բեկբուլատովան։
«Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված են մուշտակներ, ադամանդե հավաքածու և արտասահման մեկնելու 4 ուղեգիր։ Թե ուր՝ կորոշեն իրենք՝ հաղթողները։ Ընդհանրապես ուղևորությունները նախատեսված են դեպի Հայաստան, ԱՄԷ և Թուրքիա,-մանրամասնել է մամուլի ծառայության ղեկավարը։
Անկախ պետությունների համագործակցության ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար պայքարեցին 18-27 տարեկան 25 հաղթող-մասնակիցներ 16 մասնակից երկրներից (ԱՊՀ երկրներից բացի մասնակցում էին նաև հրավիրված երկրների ներկայացուցիչներ Վրաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից)։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4494 անգամ
Читать на русском
|