Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես ղեկավարել ֆինանսները. 8 կարևոր հարց երկուսի համար

24.07.2018

Նոր մարդ հանդիպելիս մենք սովորաբար փորձում ենք հասկանալ սազում է նա մեզ ֆիզիկապես և զգացմունքային առումով, իսկ ֆինանսական պահի մասին մոռանում ենք: Սակայն այն իրականում բավականին կարևոր դեր է խաղում սիրային հարաբերություններում: Այնպես որ, եթե ձեզ մոտ ամեն ինչ լուրջ է, պատասխանեք հետևյալ հարցերին:

Ինչպիսի՞նն է ձեր ֆինանսական ճամպրուկը

Փողերի մասին խոսակցությունը նպատակահարմար է սկսել նպատակներից, պլաններից և մտավախություններից:

Արդյո՞ք երկու ծնողներն էլ աշխատում են: Ինչպե՞ս են նրանք վարվում փողերի հետ:

Մենք մանկուց տեսնում ենք, թե ինչպես են մայրիկը և հայրիկը տնօրինում բյուջեն, այնուհետև կրկնօրինակում ենք նրանց, կամ փորձում ենք այլ կերպ վարվել: Եթե դուք համաձայնության չեք գալիս, փորձեք ընդհանուր կետեր գտնել և փոխզիջումների գնալ:

Ինչպե՞ս են ծնողները խոսել փողերի մասին

Եթե նրանք երեխաների մոտ երբեք չեն քննարկել գնումները և բոլոր հարցերին պատասխանել են «նորմալ է», երեխան կարող է չսովորել տնօրինել իր փողերը:

Ո՞ր գնումների համար եք դուք զղջում

Մի կառուցեք խոսակցությունը այնպես, կարծես նա է մեղավոր, որ ավտոմեքենա է գնել կամ հավաքածուն է թարմացրել: Դուք պետք է հասկանաք, որքան եք վաստակում, ծախսում և մի կողմ դնում, իսկ հետո պլան կազմել՝ չմտածված գնումների համար:

Որտե՞ղ են ծախսվում փողերը

Որպեսզի այս հարցը չվերածվի ընտանեկան կոնֆլիկտի, այն պետք է շուտ պարզել:

600x580

Ինչպե՞ս եք հետևում ծախսերին

Կարող է նա հստակ ծրագրով է ծախսում կամ անփութորեն: Որքան շուտ դուք փոխեք վերաբերմունքը փողերի հանդեպ, այդքան շուտ կհասնեք ցանկալի նպատակներին:

Կա՞ ինչ-որ մեկը, ով ձեզանից ֆինանսական կախվածության մեջ է

Միգուցե նա առաջին կնոջից երեխա ունի, կամ դուք երկուսով օգնում եք ձեր ծնողներին: Այս ամենը պետք է հաշվի առնել:

Ինչի՞ց դուք չեք կարող հրաժարվել

Յոգա, շաբաթական այցելություններ կինոթատրոն, թանկանոց զբաղմունք: Գոյություն ունի այն, ինչից դուք հրաժարվելու եք սննդի կամ կոմունալ վարձերի դիմաց, եթե ժամանակը գա:

Ինչպիսի՞նն են ձեր ֆինանսական երազանքները

Միգուցե դուք մեծ պլաններ ունեք գալիք 10-20 տարվա համար, իսկ նա՞:

Ինչի՞ համար դուք կցանկանայիք կուտակել

Հստակ ասելու համար, պարզեք, թե ինչ է նա ցանկանում: Եթե ձեր նման ցանկանում է գնել բնակարան, հիանալի է: Սակայն եթե նա ցանկանում է ճանապարհորդել, իսկ դուք նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերել, պետք է մտածել,թե  ինչպես կարելի է դա համատեղել և առաջնահերթություններ սահմանել:

Ինչպե՞ս եք դուք պատկերացնում կյանքը 10 տարուց

Ինչպիսի՞ տուն, մեքենա, աշխատանք: Ի՞նչ եք անում այդ նպատակով: Որքան մոտ լինեն ձեր երազանքները, այդքան ավելի հեշտ կլինի դրանք իրականացնել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12032 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-10-2026 10:42
Ամերիկայի ամենահայտնի ընտանիքներից մեկը շարունակում է վախեցնել իր երիտասարդ անդամների շրջանում մահերի անվերջ հոսքով: Ջոն և Ժակլին Քենեդիների թոռնուհու՝ Տատյանա Շլոսբերգի ողբերգական մահից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ: 34 տարեկան հասակում նրա մոտ ախտորոշվել էր սուր միելոիդ լեյկոզ՝ հազվագյուտ մուտացիայով: 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց հայտնի ընտանիքի մեկ այլ անդամի՝ Քայլի մահվան մասին: Ջոնի և Ժակլինի ծոռնուհին մահացել է 42 տարեկանում՝ վեց տարվա կաթվածահարությունից հետո: Նա թողեց երկու երեխա: Իսկ համացանցը կրկին սկսել է խոսել Քենեդիների ընտանիքի անեծքի մասին:
21-10-2026 10:38
Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ամուսնացած են 21 տարի։ Այս ընթացքում նրանք մշակել են մի շարք ընդհանուր ծեսեր։ Օրինակ՝ ամեն երեկո նրանք ավանդաբար վերցնում են մի գիրք և կարդում մինչև քնելու ժամանակը։ Այնուամենայնիվ, միապետը հաճախ ընդհատում է կնոջը. Կամիլան վերջերս բացահայտել է, որ նա շեղում է իր ուշադրությունը ծիծաղով։ «Երբ ես խորասուզվում եմ գրքի մեջ, լսում եմ, թե ինչպես է նա ծիծաղում ինչ-որ բանի վրա։ Դա շատ շեղող է», - ասել է նա։
21-10-2026 02:07
Ամերիկացի մոդել Քենդալ Ջեններին և դերասան Ջեյքոբ Էլորդին կրկին միասին նկատել են հասարակական միջոցառման ժամանակ: Հայտնիները մասնակցել են Կինոարվեստի և գիտության ակադեմիայի թանգարանի գալա-երեկոյին, բայց լուսանկարիչների համար կարմիր գորգին առանձին են հայտնվել, ըստ Page Six-ի: Միջոցառման ընթացքում Ջենները և Էլորդին նստել են նույն սեղանի շուրջ: Շատո Մարմոնում երեկույթից հետո նրանք հեռացել են նույն մեքենայով՝ կրկին ուշադրություն հրավիրելով իրենց հարաբերությունների վրա:
21-10-2026 01:00
Սենդի Ռոուզ Քիդման-Ուրբանը պաշտոնապես Vogue-ի շապիկի աստղ է: Նիկոլ Քիդմանի 18-ամյա դուստրը միայնակ զարդարել է գերմանական Vogue-ի նոյեմբերյան համարի շապիկը՝  Louis Vuitton-ի հագուստով լուսանկարվելով խոտածածկ դաշտի մեջտեղում:
21-10-2026 00:10
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը աշխուժացում է առաջացրել Victoria's Secret-ի երկրպագուների շրջանում՝  Լոս Անջելեսում ապրանքանիշի վերջին ցուցադրության ժամանակ հայտնվելով հատուկ տեսահոլովակում: Չնայած 45-ամյա մոդելը չանցավ ցուցադրության պոդիումով, նրա ելույթը հանդիսատեսի շրջանում ենթադրություններ ծնեց ապրանքանիշի հետ հնարավոր համագործակցության վերսկսման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 924 անգամ
20.10.2026
Դիտվել է 203 անգամ
21.10.2026
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster