Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Սոված ես' ջուր խմիր. Հայաստանում մոդելներին չեն տանջում

03.02.2012

«Մոդելի գործը հեշտ չէ: Ստիպված ես կողքիդ բոլոր կանանց նայել մրցակցի աչքերով և մտնել շուրջօրյա պայքարի մեջ»,- իր կայքէջում գրում է մոդել Ադրիանա Լաման: Եվ իսկապես, դեպի ֆոտոխցիկների փայլը վազող աղջիկներից շատերը չեն գիտակցում, որ այդ աշխատանքը կատակ չէ: Հատկապես Եվրոպայում, որտեղ ամենաքիչը ամիսը մեկ անգամ անցկացվում են նոր մոդելների քասթինգներ, որտեղ մոդելային տարիքը սկսվում է 14-ից և ավարտվում' 21-ում, մրցակցուցությունն աննկարագրելի է: Սոված ես' ջուր խմիր. մոդելները պարտավոր են առավոտյան յոթից մինչև ուշ գիշեր լինել անթերի:
Հայաստանում իրավիճակը փոքր ինչ այլ է: Մեզանում չկա գիտակցումը, որ ոչ ոք անփոխարինելի չէ: Բացի այդ, երկիրը փոքր է, հետևաբար, քիչ են նաև մոդելները: Մյուս կողմից էլ' հայերին հատուկ պահպանողականությունը միայն վերջին տարիներին է սկսել փոքր-ինչ զիջել իր դիրքերը: «Դեռ մոտ տասը տարի առաջ վերաբերմունքը շատ վատ էր ու կատեգորիկ, հիմա վիճակն ավելի լավ է: Լինում են դեպքեր, երբ մայրն աղջկան բերում է, որ վերջինս դառնա մոդել: Առաջ այս տենդենցը չկար: Այսօրվա դրությամբ սա մոդայիկ մասնագիտություն է»,- LN-ի հետ զրույցում նշեց Ատեքս նորաձեւության կենտրոնի փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն:


Հայաստանում մոդել դառնալու համար շատ բան պետք չէ: Պարտադիր չէ անգամ գեղեցիկ' չափանիշների մեջ տեղավորվող արտաքինը: Շատ մոդելներ պնդում են, որ բարետես լինելը գեղեցիկից ավելի ցանկալի է, քանի որ առաջին դեպքում մոդելին ավելի հեշտ է մտցնել տարաբնույթ կերպարների մեջ: Ինչ վերաբերում է մոդելների մրցույթներին, Օլգա Լավրինենկոն ասում է, որ տարբեր մրցույթներ Հայաստանում շատ են անցկացվում, բայց պրոֆեսիոնալ մոդելային մրցույթ դեռևս ոչ մի անգամ չի կազմակերպվել:

Մոդելային կարիերա սկսելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, բայց անհրաժեշտ է ինտելեկտի բարձր մակարդակ, որպեսզի մոդելը կարողանա արտահայտել իրենից պահանջվող հոգեվիճակն ու դերը, կարողանա ստանալ ճիշտ կերպար, և ինչպես ասում է Օլգա Լավրինենկոն, եթե գովազդվում է ինչ-որ ապրանք, ապա այդ ապրանքը վաճառվի, անկախ նրանից' դա ներքնազգեստ է, թե, ասենք, լվացքի մեքենա:

Ապրանքը վաճառելու համար, սակայն, ինտելեկտը բավական չէ: Օլգա Լավրինենկոն նկատում է, որ հայ աղջիկները լուրջ չեն վերաբերում մոդելային գործի առանձնահատկություններին: Սա ծանր բեռ է և այն ստանձնելուց առաջ պետք է նկատի ունենաս ծանրության աստիճանը: «Այս մասնագիտությունը պահանջում է, որ կանոնակարգես կյանքդ: Եթե կա գիրանալու տենդենց, ապա անհրաժեշտ է դիետա պահել և ուշադիր լինել ամեն վայրկյան: Մոդելը պետք է միշտ ֆորմայի մեջ լինի: Կարևոր է ամեն ինչ' մաշկի վիճակը, մազերի որակը, կազմվածքը: Եթե առավոտյան նախատեսված է ֆոտոսեսիա, միանշանակ է, որ մոդելը չի կարող ամբողջ երեկոն ու գիշերն անցկացնել զվարճությունների մեջ, քանի որ դա իր հետքը կթողնի, և ծածկել այդ հետքը կլինի անհնար: Պրոֆսիոնալ մոդելի համար կարևոր է միշտ համապատասխան տրամադրության մեջ լինելը' անկախ իրական տրամադրությունից, որը ոչ մեկին չի հետաքրքրում»,- մասնագիտական գաղտիքներ ներկայացրեց Լավրինենկոն:

Ինչ վերաբերում է գիրանալու տենդենցին, պետք է նշենք, որ 90-60-90 չափսերը բնավ էլ պարտադիր չեն մոդելի համար:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է քո հաճախորդը: Եթե պետք է գովազդել մեծահասակների կամ գեր անձանց համար նախատեսված հագուստ, ապա այդ չափսերն ընդհանրապես ցանկալի չեն: Այս իմաստով, մոդելները կարող են լինել ցանկացած տարիքի, հասակի ու չափսերի: Իրավիճակը մի քիչ այլ է թոփ մոդելների դեպքում: Այդ դաշտում պայմանները իրոք դաժան են, պահանջներն էլ' շատ:

Չնայած պահանջվող ճիգերին' Օլգա Լավրինենկոն վստահ է, որ Հայաստանում մոդել լինելը շահութաբեր է. Քասթինգի գործակալությունները, իհարկե, վճարում են շատ փոքր գումարներ, իսկ այ մոդելային գործակալությունները բավական պատշաճ են վարձատրում պրոֆեսիոնալ մոդելներին:

Այսօր Հայաստանում մոդելային բիզնեսը շատ խնդիրներ ունի: Ինչպես նկատում է Օլգա Լավրինենկոն, իրավիճակը «երկու երես» ունի. առաջին հերթին, մոդելները լուրջ չեն վերաբերվում իրենց գործին: Չկա այն գիտակցումը, որ գեղեցիկ լինել չի նշանակում լինել լավ մոդել: Մեդալի մյուս կողմն էլ գործատուների բարձիթողի վիճակն է, որովհետև վերջիններս ցանկանում են, որ իրենց համար աշխատի բարձրակարգ մոդել, բայց չեն ցանկանում այդ որակին համապատասխան վճարել:

Եթե գրավում է թոփ մոդելների աշխարհը, բայց կա արտաքին նկատելի թերություն, ապա, սիրելի կանայք, հիշեք, որ պարտադիր չէ մոդել լինել ու տանջվել դիետաներով, որպեսզի կարողանալ վայելչագեղությամբ նախանձ պատճառել իգական և անդիմադրելի ցանկություն' արական սեռին: Պարզապես պետք է ճանաչես ինքդ քեզ, քո կազմվածքը, ընտրես ճիշտ հագուստ, որը կթաքցնի մարմնիդ թերություներն ու կընդգծի առավելությունները:
Մոդել լինելը պարտադիր չէ, բայց միշտ անթերի լինելը ցանկալի է ու հնարավոր:
Եղեք հմայիչ:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 19717 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
ԳՈՀԱՐ | 12-03-2013 21:56
VAT 4IIIIIIIIIIIIIIIIII

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 376 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster