Որքան շատ ժամանակ անցկացնեք մայրիկի հետ, այդքան երկար նա կապրի. գիտնականներ
10.07.2018
Գիտնականները հաճախ են մեզ ուրախացնում կարևոր և զարմանալի բացահայտումներով: Օրինակ, Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել և լավացնել մեր ծնողների կյանքը: Բաղադրատոմսը բավականին հեշտ է:
Պարզվում է մենակությունը կարևոր դեր է խաղում ծերացման և դրանից հետևող մահվան ելքի մեջ: Գիտնականները ուսումնասիրել են 71 տարկանին մոտ 1600 տարեցների: Ոչ մի այլ հանգամանք, բացի մենակությունից հաշվի չի առնվել:
Հետազոտության 6 տարիների ընթացում մահացել են միայնակ մասնակիցների 23% և տարեցների 14%, ում կանոնավոր կերպով հաճախում էին մտերիմները:
Որքան տարիք է առնում մարդը, այդքան ավելի է մեծանում նրա համար ընտանեկան հարաբերությունների նշանակությունը, իսկ, միաժամանակ, երեխաները և թոռները սկսում են ավելի քիչ ժամանակ հատկացնել նրանց:
Ընդհանուր առմամբ տարեցները ավելի համբերատար են ընկերների և մտերիմների թերությունների հանդեպ: Նրանք միշտ պատրաստ են կիսվել փորձով երիտասարդների հետ:
Խորհրդի համար մենք առաջին հերթին վազում ենք մայրիկիների, հայրիկների, տատիկների մոտ, հարցնում բաղադրատոմսեր կամ ուղղակի կարիք ունենք նրանց գրկելու: Այդ պաճառով կարևոր է հիշել, թե որքան շատ ժամանակ են նրանք տրամադրել և մինչև այժմ էլ տրամադրում մեզ և որքան շատ նրանք ունեն փոխադարձ ուշադրության և հոգատարության կարիքը: Շաբաթական ընդամենը մի քանի ժամ, օրական ընդամենը մի զանգ, և դուք կարող եք երջանկացնել ու երկարացնել նրանց կյանքը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4588 անգամ
Читать на русском
|