Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես ընտրել բնական երանքի շրթներկ արևայրուքի պարագայում

03.07.2018

Աստղերի, մոդելների և բլոգերների օրինակով տեսնենք, թե ինչպիսի դիմահարդարում (մասնավորապես՝ շրթներկ) է համապատասխանում արևայրված և մուգ մաշկի համար:

 Դեղձային երանգներ

 Դեղձը լավ ներդաշնակում է վարդագույնի հետ,  ինչպես նաև լավ է նայում արևհարված մաշկի վրա (եւ սա, ի դեպ, բլոգերների եւ աստղերի մոտ ամենատարածված գաղափարն է՝ իրենց արձակուրդային տրամադրությունն ընդգծելու համար):

Եթե արևայրուքը թեթև է  եւ առկա է  մաշկի տաք երանգ, ապա հարելի է այտերն ընդգծել  բրոնզերի միջոցով, կոպերին կիրառել համանման երանգի ստվերաներկ, իսկ շրթունքներին՝  վարդագույն շրթներկ կամ փայլ: Երգչուհի Ռիտա Օրայի հաղթաթուղթը ընդգծված հոնքերն են, բայց շատերի համար  այս բաղադրիչը կարող է անհամապատասխան լինել:

 Սերֆերի ընկերուհին

600x580

Հեյդի Քլումի ներկայիս զուգընկերը սերֆեր չէ , այլ երաժիշտ Թոմ Քաուլիցը, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ նա ընտրում է այնպիսի աղջկա կերպար, ով կյանքի կեսը, կարծես, անցկացրել է  ծովափին՝ տախտակ քշելով կամ հետևելով նրանց, ովքեր զբաղվում են դրանով::

 Այս կերպարը ստանալուն օգնում են մելիրացված մազերը, մի փոքր ընդգծված ունքերը և վարդագույն շրթներկը:

Աչքերը մոդելն անփոփոխ ներկում է  սև մատիտով եւ, որքան էլ  տարօրինակ է, այն եւս ներառվում է բնական դիմահարդարման հայեցակարգի մեջ:

 Մեկ տոն բաց շրթունքներ

600x580

Եվա Մենդեսի փորձից. գտնել վարդագույն շրթնաներկ՝ մաշկի երանգից մեկ տոն բաց  (այն, փաստորեն, «սպիտակեցնում» է շուրթերը), սրան համահունչ կլինի  այտերի վառ կարմրաներկը: Ճիշտ է, այս ամենն աշխատում է հատկապես թուխ  մաշկի վրա (Եվան դրա համար կարիք չի ունեցել ոչ արևայրուքի, ոչ էլ սոլիարի հաճախելու:

 Ձերդ գերազանցություն

600x580

Արևայրուքը շեշտելու ամենադյուրին միջոցը փայլն է. աչքերի անկյունների, շրթունքների, քթի գոգովորումների, այտերի վրա հայլայթեր քսեք: Շուրթերի համար ընտրեք բալզամ կամ թափանցիկ փայլ: Եթե ծագման պատմությունը հետաքրքիր է, ապա այս կերպարը հորինել է դիմահարդար Վալ Գարլադնը՝ Giambattista Valli-ի նորաձևության ցուցադրության համար:

Մանուշակագույն շրթներկ

600x580

Շրթներկի արտադրողները որոշել են թողարկել ճչան ու բնական երանգների խառնուրդ: Թվում է,  թե մանուշակագույն   շրթնաներկը երբեք չի կարող համատեղվել բնական կերպարի հետ, բայց եթե  ընտրեք  անփայլ միջոցներ, ապա կյանքի համար ոչ մի վտանգավոր բան տեղի չի ունենա:

Իսկ ամենահամարձակներին  կառաջարկենք ավելացնել նաև սեւ սլաքներ եւ ոսկյա փայլփլող ստվերներ: Ինչպես հասկացաք, սա եւս սեզոնի միտումներից  մեկն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9400 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 446 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster