Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչի հետ կրել բոդիները

07.06.2018

Բոդին կանանց զգեստապահարանի ունիվերսալ իր է, որը վերջերս դարձել է բավականին տարածված: Իզուր չէ, որ բրենդների մեծամասնությունը սկսել է բաց թողնել այս հարմարավետ և պրակտիկ ներքնազգեստի հավաքածուներ:

Բոդիները, սակայն, այլևս չեն թաքցնում հագուստի տակ, այլ կերպար են ստեղծում հենց դրա շուրջ: Ահա որոշ ոճային խորհուրդներ, ինչի հետ է կարելի կրել բոդիներն այս սեզոնին:

Շատ ժամանակ է անցել, երբ բոդին առաջին անգամ հայտնվեց որպես զգեստապահարանի առանձին իր: Սկզբում այն օգտագործվում էր որպես պարուհիների, մարմնամարզուհիների հագուստ, իսկ անցյալ դարի 80-ականներին հայտնվեցին բազում տարբերակներ, թե ինչպես կրել բոդիներն ամենօրյա կյանքում:

Բոդիները կրում էին ջինսերի, լեգինսների, փարթամ կիսաշրջազգեստների հետ:

Այսօր, բոդին վերապրում է իր երկրորդ ծնունդը ու փոխարինում և բլուզներին, և թոփերին և ներքնազգեստին:

600x580600x580

Ինչի հետ կրել բոդին աշխատանքի գնալիս: Գրասենյակային զգեստապահարանը վերջերս նույնպես հարստացել է շնորհիվ այս հարմարավետ իրի: Այն հեշտությամբ փոխարինում է վերնաշապիկին և դառնում գերազանց լրացում դասական տաբատներին, ինչպես նաև մատիտ կիսաշրջազգեստին:

600x580

600x580

Բոդին կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ: Այն հիանալի կնայվի նիհար և սլացիք աղջիկների վրա, քանի որ կընդգծի նրանց գեղեցիկ կառուցվածքը:

Ամենահասարակ սև բոդին կարող է հեշտությամբ փոխարինել յուրաքանչյուր թոփի՝ դառնալով գերազանց լրացում սքինի ջինսերի, մաքսի կիսաշրջազգեստի և կապրի տաբատների համար:

Կարճաթև բոդիները հիանալի կսազեն բլեյզերի կամ պիջակի տակ: Այն շատ գեղեցիկ է նայվում կիսաշրջազգեստների հետ: Երկարաթև տարբերակները կարելի է կրել ջինսերի կամ մինի կիսաշրջազգեստի հետ: Միակ բանը, ինչի հետ չարժե կրել բոդիները դա լեգինսներն են:

600x580

600x580

Ժանյակավոր բոդին կարելի է կրել ավելի տոնական տաբատների կամ կիսաշրջազգեստի հետ և գնալ հանդիսավոր միջոցառման:

Մի քանի սեզոն իրար հետևից հոլիվուդյան աստղերը ցուցադրում են կարմիր գորգի վրա ինչի հետ կարելի է կրել ժանյակավոր բոդիները: Ատլասե կիսաշրջազգեստներ, կարճ ատլասե տաբատներ, մետալիկ երանգի կիսաշրջազգեստներ, կարմիր և ոսկեզօծ նավակ կոշիկներ…այս ամենը բոդիին կհաղորդի լրացուցիչ շքեղություն: Կարմիր շրթներկն այս պարագայում դառնում է կերպարի անբաժանելի մասը:

600x580

600x580600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5355 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի աման ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
22-04-2024 11:49
Գիտնականները կարծում են, որ մեծահասակները, ովքեր մանկության տարիներին տառապել են մենակությունից, ավելի շատ են ենթակա փսիխոզի, այսինքն՝ ակնհայտ հոգեկան խանգարումների, երբ ռեակցիաները կոպտորեն հակասում են իրական իրավիճակին, ներառյալ հալյուցինացիաները, ցնորքները և շփոթ մտքերը:
22-04-2024 10:48
Կյանքի առաջին ամիսներից երեխաները կարողանում են օրորոցային երգերը տարբերել այլ երաժշտությունից։ Ըստ հոգեֆիզիոլոգների, երբ մայրը օրորոցային է երգում, երեխան լսում է մայրական հանգիստ ձայնը և 4/4 երաժշտական ռիթմ, որը շատ է հիշեցնում սրտի բաբախյուն և հանգիստ շնչառություն։ Սա օգնում է շեղել շրջապատող գրգռիչներից և հանգիստ քնել։
22-04-2024 10:07
Նախաճաշին կարագով և պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման սննդակարգը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները: Շատերը սխալմամբ պանիրը չեն դասում յուղոտ մթերքի շարքին և այն ուտում են նախաճաշին։ Այնուամենայնիվ, այն կարող է պարունակել մինչև 50 տոկոս կենդանական ճարպեր, և ենթաստամոքսային գեղձը դժվարությամբ է մշակում այդպիսի քանակությունը:
22-04-2024 03:40
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը մայիսին կնշի ծննդյան 18-ամյակը։ Life & Style-ի ինսայդերներից մեկը հայտնել է, որ իր հասունանալու համար նա ծնողներից խնդրել է մի ընդհանուր նվեր՝ հաշտություն: «Շիլոն հոգնել է նրանց վեճերից», - նշում է ինսայդերը: «Նա պահանջում է, որ նրանք գտնեն հակամարտությունը լուծելու ճանապարհ կամ գոնե ավելի քաղաքավարի լինեն միմյանց նկատմամբ»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 329 անգամ
17.04.2024
Դիտվել է 259 անգամ
18.04.2024
Դիտվել է 199 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 18 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster