Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Եթե ցանկանում եք գտնել հոգեհարազատ մարդուն, երբեք մի արեք այս 14 բաները

04.05.2018

Ոգևորվել յուրաքանչյուր լավ արարքով

Դուք կարող եք հաճելի անծանոթին համարել իսկական տղամարդ, որովհետև նա մեկ անգամ ձեր առջև բացել է դուռը, սակայն դա ոչինչ չի նշանակում: Փորձեք չսիրահարվել ամեն մի երիտասարդի, ով իրեն լավ է պահում:

Ծանոթությունների կայքում լինել ողջ օրը

Այո կարելի է լուրջ հարաբերություններ սկսել դրանց օգնությամբ: Սակայն նաև պետք է հիշել, որ տղամարդիկ այդտեղ մեծամասամբ զվարճանքի համար են մարդ փնտրում:

Առաջինը գրել նրան

Դա չի նշանակում, որ ընդհանրապես պետք չէ առաջինը սկսել խոսակցությունը: Դուք կարող եք առաջինը գրել: Սակայն, եթե դուք դա ամեն անգամ եք անում, շաբաթը 7 անգամ, ուրեմն նա ձեր դուրն ավելի շատ է գալիս, քան դուք նրա:

Բողոքել մենակ մնալու համար

Եթե դուք ձեր մասին ասեք, որ ավելի լավ կզգաք, եթե ընկեր ունենաք, ուրեմն դուք կարող եք համաձայնվել առաջին հանդիպածի հետ ընկերություն անել և ստանալ ավելի քիչ, քան դուք արժանի եք:

Վախենալ լուրջ խոսակցություններից

600x580

Իհարկե, դուք չեք ցանկանում հուսահատված երևալ՝ խնդրելով հարաբերություններ, սակայն դուք փրկում եք ձեզ շատ խնդիրներից, եթե որքան հնարավոր է շուտ քննարկեք ձեր հեռանկարը:

Փոխել արտաքինը

Եթե նա չի սիրում ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, ուրեմն նա ձեր համար չէ: Ամեն ինչ պարզ է:

Խմել տղամարդկաց հետ ծանոթությունից առաջ

Միգուցե զգաստ վիճակում ավելի վախենալու է ծանոթանալ, սակայն գինովցած վիճակում դուք կարող եք կորցնել զգոնությունը և հայտնվել սխալ տղամարդու կողքին:

Շատ երկար գրել նրան

Պետք չէ ամիսներով գրվել մինչև առաջին հանդիպումը: Նա կարող է կատարյալ թվալ հեռվից, սակայն անձնական հանդիպման ժամանակ դուք կարող եք այդպես չզգալ:

Համաձայնվել ավելի քչին, քան արժանի եք

Բավական է ժամանակ կորցնել անհամապատասխան տղամարդկանց վրա:

Ունենալ իջեցված սպասումներ

Ասում են կանանց մոտ սպասելիքները շատ են և նրանք սպասում են արքայազնի: Սակայն իրականում շատերի մոտ սպասումները բավականին իջեցված են և դա պետք է փոխել: Սպասեք նրան, ով ձեզ իսկապես կսիրի և կհարգի:

Համեմատել բոլորին ձեր նախկինի հետ

Պետք չէ մտածել, որ բոլորը նույնպիսինն են: Այո, միգուցե ձեզ ցավեցրել են անցյալում, սակայն դա չի նշանակում, որ դա կկրկնվի:

Համեմատել ձեզ ձեր ընկերուհիների հետ

Նրանք կարող են այդպես երջանիկ չլինել հարաբերություններում, որքան ցանկանում են ցույց տալ: Իսկ եթե նրանք երջանիկ են, օգտագործեք դա որպես մոտիվացիա՝ եթե նրանք կարողացել են գտնել միակին, ուրեմն դուք էլ կկարողանաք:

Չծանոթանալ տղաների հետ իրական կյանքում

Մի փնտրեք նրանց միայն համացանցում: Ուշադրություն դարձրեք շրջապատի տղաներին: Միգուցե դուք ինչ-որ կարևոր մեկին չե՞ք նկատում:

Հավատալ, որ դուք մշտապես մենակ կմնաք

Եթե դուք մշտապես ձեզ ստեք, այդ սուտը իրականություն կդառնա: Մի վարվեք ձեր հետ այդպես: Դուք արժանի եք իրական սիրո և դուք այն կգտնեք:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11188 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 802 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster