Եղունգները Ձեր անթերի տեսքը լրացնելու համար պետք է նախեւառաջ առողջ լինեն: Սակայն, հաճախ հակառակն է ստացվում. դրանք աճում են շատ դանդաղ, անընդհատ կոտրվում կամ շերտավորվում: Կան մի շարք մեթոդներ ինչպես եղունգների ամրապնդման, այնպես էլ դրանց աճի խթանման համար:LN-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
Առաջին Վերցնում ենք 1 փաթեթ ժելատին, լուծում ջրում և ձեռքերը 15 րոպե պահում ստացված լուծույթի մեջ: Այնուհետ դրանք լվանում ենք տաք ջրով: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել շաբաթական 3-4 անգամ:
Երկրորդ Եղունգների մերսում. վերցնում ենք փափուկ խոզանակ և մանկական օճառով մերսում եղունգների ու մաշկի հատման մասերը: Այս մերսումները նպաստում են եղունգների ամրությանը և առանձգականությանը: Մերսումը կատարվում է երկու օրը մեկ:
Երրորդ Աճի խթանման համար եղունգները շփում ենք զեյթունի ձեթով: Կարելի է նաև տաքացնել 80 գրամ զեյթունի ձեթ և ավելացնել ծովային աղ. ձեռքերը լուծույթի մեջ պահել 5 րոպե:
Չորրորդ
Վերցնում ենք 2 թեյի գդալ ծովային աղ, լուծում տաք ջրի մեջ, ձեռքերը ստացված լուծույթում պահում 15 րոպե: Կրկնել տասը օր:
Անհրաժեշտ է նաև ընդունել A,E,D վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի ամրապնդմանը: Սննդակարգի մեջ կարելի է ներառել գազար, ծովային կաղամբ, ձկնեղեն, կաթնամթերք:
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
18-07-2025 09:33 2025 թվականի ամառվա նորաձևության թրենդը Sardine Girl Summer-նն է՝ տարօրինակ, ծովային և հմայիչ ձևով ծիծաղելի։ Այն ունի ծովի աղի, Chanel No. 5-ի բույր և... սարդինների: Այո, բառացիորեն. նորաձևության նոր միտումը ձուկն է, ձկան պարկերը, ձկան շքեղությունը: Եվ այն նվաճում է պոդիումները, TikTok-ը և բոլոր նրանց սրտերը, ովքեր հոգնել են բեժ գույնի առօրյա կյանքից և «հանգիստ շքեղությունից»:
18-07-2025 09:25 Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։ Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցի՝ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։
18-07-2025 08:41 Շվեյցարական շքեղության հոլդինգ Richemont-ը, որը Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատերն է, հայտնել է վաճառքի 6% աճի մասին առաջին ֆինանսական եռամսյակում (մինչև 5.4 միլիարդ եվրո՝ հաստատուն տեմպերով)՝ շնորհիվ Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում զարդերի մեծ պահանջարկի, հաղորդում է WWD-ն։