Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Վիտամինային ռումբ. սերկևիլի անհայտ օգտակար հատկությունները

19.03.2018

Սերկևիլը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, Е, С, РР և В, ինչպես նաև բազմաթիվ մակրո և միկրո-էլեմենտներ։ Այս մրգի բաղադրության մեջ մտնում են կալիումը, նատրիումը և պեկտինային նյութերը։

Շնորհիվ իր մեջ պարունակող օգտակար նյութերի, սերկևիլը օգտագործում են պանկրեատիտի, անեմիայի, սկլերոզի և հիպերտոնիայի բուժման ու կանխարգելման նպատակով։ Այս պտուղը նաև արդյունավետ է աղեստամոքսային համակարգի բուժման համար: Այն նաև օգտագործում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Սերկևիլի սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են աչքի հիվանդությունները բուժելու համար, ինչպես նաև՝ որպես ողողում անգինայի ժամանակ: Այս թուրմը ստանալու համար անհրաժեշտ է եռացնել 5-10 գր սերմը 100 մլ ջրում:

Մրսացության կանխարգելումը սերկևիլի ամենահայտնի հատկությունն է համար: Համարվում է, որ վիտամին С-ի մեծ պարունակության շնորհիվ սերկևիլը ոչ միայն ունակ է բուժել մրսացությունը, այլև պաշտպանել դրանից: Այս մրգի օգտագործումը նպաստում է ինտերֆերոնի արտադրությանը, որը պաշտպանում է մեր իմունիտետը և օրգանիզմը վիրուսային վարակներից:

600x580

Սերկևիլը միաժամանակ նման է և խնձորին, և տանձին, սակայն չունի նույն համը: Այն հում վիճակով օգտագործելն այդքան էլ համեղ չէ և ոչ այդքան օգտակար: Հում սերկևիլը կարող է գրգռել աղիքները և նույնիսկ սպազմեր առաջացնել խոցի դեպքում: Իսկ վրայի աղվամազը կարող են հազ հրահրել:

Ինչպե՞ս այդ դեպքում ուտել այն՝ առողջությանն օգուտ բերելով:

Սերկևիլը բազմաֆունկցիոնալ միրգ է և լայն օգտագործում ունի խոհանոցում: Այս միրգը կարելի է պատրաստել ջեռոցում՝ մեղրով և կստացվի հիանալի աղանդեր: Կամ կարելի է այն եփել, աղալ և մատուցել որպես սոուս: Կարելի է դրանից թեյ պատրաստել, հյութ կամ նույնիսկ՝ լցոն: Տարբերակները բավականին շատ են:

Իսկ որպեսզի այն երկար մնա և ուրախացնի իր օգտակար հատկություններով ու համով՝ կարելի է պատրաստել սերկևիլի մուրաբա: Ինչպե՞ս դա անել:

600x580

Ձեզ անհրաժեշտ կլինեն․ 

- 2,5 կգ հասած սերկևիլ,
- 2 կգ շաքարավազ,
- 300 մլ ջուր,
- 300 գրամ ընկույզ,
- 1 կիտրոն։

Պատրաստման եղանակը․

Լավ լվացեք սերկևիլը։ Համոզվեք, որ հանել եք վրայի աղվամազը:

Այնուհետև կտրեք այն 4 մասի և հանեք մեջտեղի կորիզային հատվածը։ Որպեսզի կտրատած սերկևիլը չսևանա, դրեք այն կիտրոնաթթվով ջրի մեջ։

Եփեք սերկևիլը 1-2 րոպե, հանեք և թողեք, որ սառչի։ Ջուրը մի թափեք, այն ձեզ դեռ պետք կգա։

Ջրին, որում եփվել է սերկևիլը, ավելացրեք 700 գրամ շաքարավազ և դրեք կրակի վրա՝ անընդհատ խառնելով։

Երբ շաքարը լուծվի, ավելացրեք սերկևիլը, խառնեք և թողեք եռա։ Տասը րոպեից հանեք այն և թողեք 10-12 ժամ։

Հաջորդ օրը հարկավոր է կրկնել նույն գործընթացը՝ ավելացնելով նորից 700 գրամ շաքարավազ, եռացնելով 10 րոպե և նորից թողնելով 10-12 ժամ։

Երրորդ օրը լցրեք մնացած շաքարավազը, կտրտած ընկույզը և կիտրոնը։ Նորից եռացրեք 10 րոպե ցածր կրակի վրա և փակեք ապակե տարայի մեջ։

Վերջ, մուրաբան պատրաստ է։ Այժմ դուք ունեք համեղ և օգտակար սերկևիլ՝ ի նպաստ ձեր առողջության։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6702 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
01.05.2024
Դիտվել է 707 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 129 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster