Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

7 գիտական միջոց ավելի խելացի դառնալու համար

16.03.2018

Խելացի մարդ կարելի է դառնալ, սակայն, իհարկե, դրա համար անհրաժեշտ է շատ ջանք և ժամանակ ներդնել: Ահա 7 գիտական միջոց, որոնք ձեզ ավելի խելացի կդարձնեն:

Զբոսանք մաքուր օդին

Զբոսանքը մաքուր օդին ձեզ օգուտ կբերի տարվա յուրաքանչյուր եղանակին: Գիտնականներն եզրակացության են եկել, որ եթե մարդն օրական 40 րոպե զբոսնի մաքուր օդին, նրա ինտելեկտուալ մակարդակը կբարձրանա: Եվ դա պատահական չէ` զբոսանքի ժամանակ արյունատար անոթների տոնուսն արագանում է, ուղեղը սկսում է ակտիվ աշխատել, նյարդերը հանգստանում են:

Խելացի շրջապատ

Փորձեք ծանոթություններ հաստատել ավելի զարգացած և կրթված մարդկանց հետ: Չէ? որ մենք նմանվում ենք նրանց, ում հետ շփվում ենք: Ընտրեք այնպիսի մարդկանց, ովքեր ձեզանից խելացի են: Սկզբնական շրջանում միգուցե անհարմարավետ զգաք այդպիսի մարդկանց կողքին, սակայն ժամանակի ընթացքում նրանցից բաներ սովորելով դուք կհասկանաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք:

Կարդացեք

Ավելի շատ գրքեր կարդացեք, դրանք կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ: Կարդալու ընթացքում մենք զարգացնում ենք ստեղծագործական մտածելակերպը: Գիտնականները նաև ապացուցել են, որ երբ մենք գիրք ենք կարդում, արյունը հասնում է ուղեղին և սկսում են գործել ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության, կենտրոնացվածության և երևակայության համար: Ավելի շատ կարդալով մեր ուղեղը սկսում է ճիշտ մտածել:

600x580

Հանգիստ

Հանգիստն առաջին հերթին անհրաժեշտ է ուղեղի համար: Քնի ժամանակ, մեր ուղեղն ավելի ակտիվ և արդյունավետ է աշխատում, քան արթուն ժամանակ: Քնի մեջ ուղեղը յուրացնում է կյանքի ընթացքում ստացված ամբողջ տեղեկատվությունը: Այնուհետև այդ ինֆորմացիան մեր մոտ գալիս է երազի տեսքով:

Ճիշտ սնվել

Ձուկ, ընկույզ, սուրճ, դառը շոկոլադ, ձու, այս ամենը ճիշտ սնունդ է ուղեղի համար: Քանի որ ուղեղը մեր օրգանիզմի միջուկն է, այն վառելիքի կարիք ունի, իսկ դա ճիշտ սնունդն է: Օգտակար սնունդի բացակայությունը կարող է հանգեցնել ուղեղի բջիջների շուտ վնասվելուն:

Համակարգչային խաղեր

Մասնագետները հետազոտություն են անցկացրել և եկել եզրահանգման, որ համակարգչային խաղերի սիրահարների մոտ լավ են զարգացած ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տեսողության, լսողության և ուշադրության համար:

Դասական երաժշտություն

Ամեն օր դասական երաժշտություն լսելը լավացնում է մարդու հիշողությունը: Մարդկանց մոտ, ովքեր դասական երաժշտություն են լսել, լավ է զարգացած հիշողությունը: Նրանց մոտ նաև բարձրանում է դոֆամինի և երջանկության հորմոնի մակարդակը: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս լսել դասական երաժշտություն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9771 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 851 անգամ
06.08.2026
Դիտվել է 410 անգամ
07.08.2026
Դիտվել է 375 անգամ
08.08.2026
Դիտվել է 365 անգամ
12.08.2026
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster