Խնձորի քացախի օգտագործման 5 խորհուրդ
20.02.2018
Այս հասանելի և ոչ թանկ միջոցը հաճախ օգտագործում են ամենատարբեր նպատակներով` սկսած տան մաքրումից մինչև դիետա: Սակայն գոյություն ունեն լրիվ նոր միջոցներ այն օգտագործելու համար:
Դեմքի մաքրում
Դեմքի մաքրման միջոց պատրաստելու համար խառնեք երկու բաղադրիչ` 1 ճաշի գդալ խնձորի քացախ և երկու բաժակ ջուր: Քսեք այն դեմքին բամբակի օգնությամբ: Քացախը հիանալի մաքրող և վնասազերծող միջոց է, որը պայքարում է բակտերիաների դեմ և հեռացնում կոշտացած հյուսվածքները: Այն հիանալի է մաշկի խնդիրներ ունեցողների համար:
Մազերը ողողելու և թեփից ազատվելու համար
Խնձորի քացախը հիանալի այլընտրանք է թանկանոց շամպուններին, որոնք պայքարում են թեփի դեմ: Այն նաև կարելի է օգտագործել մազերի խորը մաքրման նպատակով, եթե դուք հաճախ եք օգտագործում մազերի լաքեր և այլ հարդարող միջոցներ: Եթե ժամանակ առ ժամանակ մազերը ողողեք քացախով, դրանք կլինեն փափուկ, փայլուն և լսող:
Մարմինը թարմացնելու համար
Խնձորի քացախը կարող է լինել որպես բնական դեզադորանտ: Բամբակի միջոցով քսեք այն թևատակի հատվածին կամ ոտնաթաթին: Լավ է նաև ընդունել քացախով լոգանքներ: Ի դեպ, քացախի հոտը շատ շուտ ցնդում է:
Շնչառության թարմության համար
Որոշ ատամնաբույժեր խորհուրդ են տալիս բերանը ողողել խնձորի քացախով՝ 1:2-ի հարաբերակցությամբ: Մեկ րոպեանոց ողողումը կօգնի պայքարել բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ:
Պայքարում է եղունգների սնկի դեմ
Այս միջոցն, իրոք, աշխատում է և օգնում պայքարել որոշ սնկային հիվանդությունների դեմ: Եթե դուք տանջվում եք այդպիսի խնդիրներից, ապա պատրաստեք լոգանքներ ոտքերի համար շաբաթը մի քանի անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6819 անգամ
Читать на русском
|