15 «փքված» նորաձև բաճկոն․ թեթև և հարմարավետ
14.02.2018
Լակոնիկ սև և երկգույն, մետաղազօծ և թավշյա, ահա սեզոնի լավագույն 15 «փքված» բաճկոնները:
Կանացի զգեստ, կաշվե սկինիներ, ջինսեր, 80-ականների ոճի մինի...ահա իրերի ցանկը, որոնք կարելի է «ամուսնացնել» «փքված» բաճկոնի հետ: Այս բաճկոնը հիանալի տարբերակ է ոչ միայն քաղաքից դուրս ընտանիքով ժամանակ անցկացնելու համար, այլև արդիական և շատ նորաձև կերպար ստեղծելու: Կարևորը ճիշտ մոդել ընտրելն է և այն կերպարի հետ ներդաշնակցնելը:
Մնում է գնալ խանութ և կատարել ընտրությունը: Դա իսկապես բավականին հեշտ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր բրենդները ներկայացրել են այս իրն իրենց հավաքածուներում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5992 անգամ
Читать на русском
|