Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչից են կանայք վախենում ծերացման հետ կապված

10.02.2018

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում կանայք ավելի շատ են վախենում ծերացումից, քան տղամարդիկ: Հոգեբանները և մասնագետները համամիտ են, որ կանանց և տղամարդկանց վախերը ծերացման հետ կապված տարբերվում են:

Գրավչության կորուստ

Կանայք միշտ հոգ են տանում իրենց արտաքինի մասին: Տարիքի հետ ավելի շատ են նկատվում կնճիռները, կուրծքը դառնում է կախված, մազերը սպիտակում են, որովայնը մեծանում, ավելորդ քաշ է հայտնվում, մաշկը դառնում է չոր: Ծերացման հետ կապված ցանկացած փոփոխություն ստիպում է կանանց մտածել, որ նրանք դարձել են պակաս գրավիչ շրջապատի համար և սկսում են նախանձել երիտասարդներին: Հենց այդ է նաև պատճառը համատարած պլաստիկ վիրաբուժության և հակատարիքային կոսմետիկայի օգտագործման:

Ինչպե՞ս հաղթահարել այդ վախը: Առաջին հերթին անհրաժեշտ է շարունակել խնամքը: Դուք կարող եք շատ բան անել խուսափելու տարբեր հիվանդություններից, խնդիրները պակասացնելու և ներքին գեղեցկությունը պահպանելու համար: Պետք է ստանալ բավարար քանակի քուն, փոխել սննդակարգը, ֆիզիկական վարժություններ անել, ավելի շատ ծիծաղել և ժպտալ ու հետևել ինչ է կատարվում աշխարհում:

Մենակություն

Ամուսնու մահը կանանց ամենագլխավոր վախերից մեկն է: Այս վախը մեծանում է հատկապես թոշակի տարիքին հասնելուն պես, երբ կանայք միայն մեկ բան են ցանկանում՝ լինել ընտանիքի կողքին որքան հնարավոր է շատ և մահանալ մտերիմ մարդկանցով շրջապատված:

Ի՞նչ անել մենակության վախից ազատվելու համար: Ուղղակի պետք չէ ամեն ինչ սրտին մոտ ընդունել: Իհարկե տարիքի հետ մտերիմները պակասում են, սակայն դուք կարող եք ամուր և մտերիմ կապեր պահել մնացածների հետ:

600x580

Ֆինանսական խնդիրներ

Մեկ այլ գլխավոր վախերից է աղքատությունը: Տղամարդիկ որպես կանոն ֆինանսապես ավելի ապահովված են, ավելի շատ են վաստակում: Իսկ այրիները մնում են կոտրված տաշտակի առջև: Այդ պատճառով պետք է միշտ գումար կուտակել և ծերանալուն պես խնդրի առաջ չկանգնել:

Քաղցկեղ

Առողջության հետ կապված կանանց գլխավոր վախերից է կաթնագեղձի քաղցկեղը:

Այս վախից ազատվելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ վարել և հետևել առողջությանը:

Կախվածություն շրջապատից

Եվ կանայք, և տղամարդիկ շատ են վախենում ծերունական տարիքում բեռ դառնալ մտերիմների համար: Սակայն կանանց համար, ովքեր միշտ հոգ են տարել և մեծացրել են իրենց երեխաներին, հայտնվել հակառակ դերում ավելի ցավալի է: Հաճախ կանայք չեն ցանկանում իրենց հասուն երեխաներին խառնել իրենց կյանք:

Այս վախից ազատվելու լավագույն միջոցը ծերության պլանավորումն է: Նախապես որոշեք ինչպես և ով է հոգ տանելու ձեր մասին, եթե դուք դառնաք անգործունյա:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 9045 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:45
Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1296 անգամ
17.07.2026
Դիտվել է 399 անգամ
18.07.2026
Դիտվել է 394 անգամ
21.07.2026
Դիտվել է 231 անգամ
22.07.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster