Ինչպես վերմակ ընտրել
17.01.2018
Վերմակի ընտրության հարցում պետք է բավականին մանրակրկիտ մոտենալ, քանի որ այն տան երկարաժամկետ իրերից է: Պետք է հաշվի առնել բնակարանի ջերմաստիճանը, ընտանիքի անդամների աձնական առանձնահատկությունները և այլ գործոններ:
Վերմակի տեսակներ
Ըստ պատրաստման տեխնոլոգիայի վերմակները կարելի է բաժանել մի քանի ենթախմբերի.
Ըստ կարի ձևի Ամառային, ձմեռային, տարվա ցանկացած եղանակի Լցոնի կազմության Ծածկի տեսակի։
Ըստ կարի, վերմակները լինում են մգդակած, վանդակավոր կարած և ձևավոր: Մգդակած վերմակները կարվում են ամբողջ մակերեսով մեկ կամ երկու ուղղությամբ, ինչը թույլ է տալիս լցոնը նախնական տեսքով պահել:
Վանդակավոր և ձևավոր կարած վերմակները բաժանված են հատվածների, ինչը օգնում է ավելի տաք պահել:
Վերմակներ տարվա տարբեր եղանակների համար
Վերմակի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել օդի ջերմաստիճանը, եղանակային պայմանները: Գոյություն ունեն տարբեր լցոնումներով վերմակներ, որոնք բաժանվում են երկու խմբի.
Բնական Արհեստական
Բնական լցոնումները լինում են.
Թռչնի փետուրից Ոչխարի և ուղտի բրդից Բամբակից Մետաքսից Բամբուկից
Արհեստական լցոնումները լինում են․
Պոլիեթերային մանրաթելերից Պոլիէսթերային մանրաթելերից Ակրիլային մանրաթելերից։
Բնական նյութերից կազմված վերմակներն, իհարկե, ավելի նախընտրելի են, սակայն ունեն իրենց թերությունները: Դրանք լավ չեն ալերգիկ հակումներ ունեցողների համար, հատուկ խնամք են պահանջում և թանկ են: Վերմակ ընտրելիս պետք է հաշվի առնել այդ ամենը և գալ օպտիմալ որոշման:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6274 անգամ
Читать на русском
|