Կարմիրի և սևի խարիզմատիկ միությունը. որն է ձեր կերպարին առավել հարմարը
12.01.2018
Վեհ կարմիրը և դասական սևը ուժեղ և ազդեցիկ գույներ են: Ընտրելով այսպիսի համադրությունը ձեր կերպարների համար, դուք ոչ մեկին անտարբեր չեք թողնի և ձեզ կգրավեք հարյուրավոր հիացած հայացքներ:
Սև-կարմիր կերպարը վառ է և խարիզմատիկ: Այս գույների համադրությունն այնպիսի ուժեղ միություն են ստեղծում, որ կարող են մթագնել մյուս այլ կերպարները: Եթե դուք արդեն գայթակղվեցիք այս շքեղ համադրությամբ կամ պատրաստվում եք վերափոխման, ապա մի քանի բան հաշվի առեք:
Կարմիրը և սևը ցանկացած առիթի համար հարմար համադրություն են: Համադրությունները կերպարում կարող են բազմազան լինել` վերարկու և տաբաթ, սվիտեր և ջինսեր, բլուզ և կիսաշրջազգեստ: Ազդեցիկ և տաքացնող կարմիրն ուշադրությունը գրավում է հենց դեմքին` թարմացնում է մաշկը, ընդգծում բնական գեղեցկությունը: Այն կսազի և աշխատանքի և տոնական միջոցառման համար:
Ոճային խորհուրդ. կարմիր գույնի օգնությամբ դուք կկարողանաք շտկել կորպուսի համամասնությունները: Փորձեք ընտրել կարմիրի այն երանգը, որն առավելագույնս կասազի ձեր արտաքինին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6138 անգամ
Читать на русском
|