Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

5 գաղտնիք ինչպես քսել վառ շրթներկ

30.12.2017

Վառ երանգները դարձել են մեր կյանքի անբաժան մասը։ Մի քանի կարևոր խորհուրդ կօգնեն ձեզ ստեղծել ազդեցիկ կերպարներ մեկ շրթներկի օգնությամբ։

Դեմքի կատարյալ տոնի ստեղծում

Կարմիր շրթներկը, ինչպես նաև այլ վառ գույները, պետք է կրել դեմքի հավասար տոնով։ Հակառակ դեպքում բոլոր կարմրությունները, պիգմենտային հետքերը և այլ թերությունները ճչալու են իրենց գոյության մասին։

 

Կատարյալ տոնի համար անհրաժեշտ է դիմահարդարման հիմք կամ փրայմեր, կոռեկտոր, կոնսիլեր՝ աչքերի տակի մուգ շրջանակների համար, հայլայթեր և տոնային կրեմ։ Պետք է հիշել, որ շտկող պարագաները չպետք է դիմակի տպավորություն ստեղծեն, այլ աննկատ լինեն։

600x580600x580

Ընտրել մեկ բան

Չնայած թրենդերին, պետք է հետևել դասական կանոններին՝ամենօրյա դիմահարդարման մեջ պետք է շեշտը դնել մեկ բանի վրա։

Եթե ցանկանում եք շեշտը դնել շրթունքների վրա, ապա աչքերն ու հոնքերը բավական է ընդգծել շատ քիչ՝ սևաներկի և հոնքերի համար բաց ստվերաներկի օգնությամբ։ Կամ ներկել շուրթերը, իսկ աչքերին գրեթե ձեռք չտալ։

600x580600x580

Շեշտը դրեք դասականի վրա

Դասական համադրությունը կարմիր երանգներն են ու աչքերի վրայի գիծը։ Ըստ իրավիճակի՝ պետք է ընտրել շրթներկի տարբերակը՝ անփայլ, մետալիկ, սատին։

600x580600x580

Փորձել քսելու տարբեր ձևեր

Թվում է շրթներկ քսել բավականին հեշտ է, սակայն պետք է հիշել, որ գոյություն ունեն տարբեր ձևեր՝ օմբրե, երկու գույների համադրություն, թափանցիկ փայլի օգտագործում։ Կարելի է շատ քիչ ժամանակ ծախսել, որպեսզի սովորական դիմահարդարումը նոր շունչ ստանա։

600x580600x580

Համապատասխան երանգի ընտրություն

Ինչպե՞ս ճիշտ երանգ ընտրել։ Դա անելու համար պետք է հաշվի առնել մաշկի գույնը և ընտրել կամ տաք գույն, կամ սառը։ Արժե շուրթերին փորձել կարմիրի առնվազն 4 տարբեր երանգ հասկանալու համար, որն է ավելի մոտիկ ձեզ։

600x580600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6342 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 403 անգամ
17.04.2024
Դիտվել է 270 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 171 անգամ
23.04.2024
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster