|
Հոնքերի ուղիղ ձևը՝ 2018-ի գլխավոր բյութի-թրենդ
21.12.2017
Հոնքերի նորաձևությունը փոփոխվում է։ Այժմ հոնքերի գլխավոր թրենդներից են ուղիղ հոնքերը։
Ինչպիսի՞ տեսք կունենան հոնքերը 2018-ին։
Մենք բոլորս գիտենք, որ հոնքերի ճիշտ ձևը մեծ դերակատարություն ունի ընդհանուր բյութի-կերպարում։ Այդ պատճառով հոնքերի ձևին ու դրանց խտությանը մեծ ուշադրություն է դարձվում։
Ուղիղ հոնքերի թրենդը, ինչպես նաև շատ այլ թրենդները, եկել են Կորեայից և հավակնում են դառնալ 2018-ի գլխավոր թրենդը։


Հոնքերի այս ձևն արդեն հավանել են հոլիվուդյան գեղեցկուհիներից շատերը՝ Էմմա Վոթսոնը, Նատալի Պորթմանը, Ջեսիկա Ալբան և այլոք։



Սերն այսպիսի հոնքերի հանդեպ պայմանավորված է նրանով, որ երիտասարդ աղջիկների դեռ ձեռք չտված հոնքերը ուղիղ են, ինչը նշանակում է, որ այսպիսի թրենդը շատ ուժ և ժամանակ չի պահանջի, իսկ դուք գեղեցկուհի կլինեք։

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12953 անգամ
Читать на русском
|