Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես վայելել կյանքը ձմռանը

11.12.2017

Ձմեռը մտորելու հիանալի ժամանակ է: Կյանքի իմաստը, մշտական ցրտին հետևելու ժամանակ, որքան էլ, որ զարմանալի է, փոխվում է դեպի լավ կողմ: Ավելի շատ ջերմության և մարդկային քնքշության կարիք է առաջանում:

Իսկ այժմ պատկերացրեք, որ արթնանում եք առավոտյան, նայում պատուհանից, իսկ այնտեղ իսկական սպիտակ դրախտ է:

Եվ հոգում ավելի լուսավոր է նրանից, որ դրսում ամեն ինչ սպիտակ է: Ցանկություն է առաջանում շուտ հագնվել և գցվել այդ սպիտակ դրախտի մեջ: Եվ միևնույն է, որ ցուրտ է, քթիկը կարմրում է: Սովորաբար զբաղված քաղաքում ձմեռը գալիս է աննկատ և անցնում անտեսանելի, փողոցների կողքերին ավտոմեքենաների ծխից հալող, կեղտոտ սև ձնով, սառցալեզվակներով: Դա չէ ձմեռը, բացարձակապես դա չէ:

Այն կարելի է նաև չնկատել, եթե քաղաքը ձնամրրիկով չպատվի: Բնության ամբողջ խորհրդավորությունը, ձմեռային հեքիաթի վեհությունը թաքնված է քաղաքից դուրս՝ բնության մեջ: Քաղաքից դուրս ձմեռը լրիվ այլ է: Ձմեռային գեղեցկությունն ամբողջությամբ վայելելու համար պետք է գնալ ձմեռային անտառ:

Կարևոր չէ, դա լինի սովորական զբոսանք ձների մեջ, թե սպորտային կամ դահուկային վազք: Ցանկացած դեպքում դուք կտեսնեք քաղաքային և քաղաքից դուրս ձմռան տարբերությունը: Այնպես որ, տաք հագնվեք և հանգստյան օրերին անպայման այցելեք քաղաքից դուրս: Թվում է, թե ձմռանը բնությունը քնում է: Սակայն դա խաբուսիկ տպավորություն է: Ձմռանն ուղղակի որոշ կենդանիներ քուն են մտնում, իսկ ոմանք՝ գիշատիչներից պաշտպանվելու համար փոխում են իրենց գույնը:

600x580

Տարվա այս զարմանալի ժամանակը թույլ է տալիս մեզ զգալ բնության ողջ ազդեցությունը մեր վրա: Ձմռանը բնությունը քարանում է: Գետերն ու լճերը պատվում ն սառույցով, ծառերը դառնում են միայնակ և թվում են անկենդան սյուներ: Սակայն դա ևս խաբուսիկ է, քանի որ մենք բոլորս գիտենք, որ գարնան գալուն պես, ամենը կարթնանան և կրկին կծածկվեն կանաչ տերևներով:

Ձմեռը հիանալի ժամանակ է ակտիվ կենսակերպի համար: Ընկերների հետ հավաքվեք և գնացեք սահադաշտ բաց երկնքի տակ և վայելեք տարվա ցուրտ եղանակի հիանալի պահերը: Ձեր տրամադրությունը չպետք է կախված լինի տարվա եղանակից:

Սա ընդամենը ձմեռ է, որը անպայման կանցնի, տեղը տալով տարվա մյուս եղանակներին: Ձմեռվա բացասական կողմերից է արևի պակասը: Ձմռանը շատ բաներ են փոխվում, փոխվում է նաև արևի բարձրությունը երկրի վրա: Այստեղից և առաջանում են ձմեռային դեպրեսիան, գլխացավերը, և որոշ այլ բացասական գործոններ: Սակայն այս ամենը չպետք է մռայլի ձեր կյանքը: Դուք ձեզ կարող եք թարմացնել գնելով թարմ մրգեր և բանջարեղեն կամ, եթե նախապես եք մտածել դրա մասին, հանել դրանք սառցախցիկից: Դրանց համը և վիտամինները ձեզ կթարմացնեն:

Ձմեռը հիանալի է, գոնե միայն նրա համար, որ այդ ժամանակ գալիս է Նոր տարին: Եղեք լավատես և ցանկացած ձմեռ ձեր հոգուն ամառ կպարգևի: Վայելեք կյանքը տարվա ցանկացած եղանակին, քանի որ մեր կյանքում ամեն ինչ ժամանակավոր է, այդ թվում նաև երկար, սառը օրերը:

LADYNEWS.am

Դիտվել է 5950 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 537 անգամ
01.05.2024
Դիտվել է 286 անգամ
25.04.2024
Դիտվել է 263 անգամ
26.04.2024
Դիտվել է 224 անգամ
27.04.2024
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster