Նորաձև մատնահարդարում կարճ եղունգների համար. 2018-ի լավագույն նորույթները
25.11.2017
Յուրաքանչյուր կին գիտե, որ պետք է խնամել ոչ միայն դեմքը, մազերը և մարմինը, այլ նաև եղունգները: Եթե դուք չունեք երկար եղունգներ, ապա դա խնդիր չէ: Ներկայիս նորաձևությունը շեշտը ավելի շատ դնում է բնականի վրա, այդ պատճառով կարճ եղունգները բավականին տարածված են:
2018-ին ոճային լինելու համար բավական է ընտրել ներկայացրած տարբերակներից որևէ մեկը:
Կարճ մատնահարդարման առավելությունները
Որ տարբերակն էլ դուք ընրեք, ամենակարևորը՝ որպեսզի ձեռքերը խնամված լինեն: Պիգմենտային հետքերից խուսափելու համար պարբերաբար ձեռքերի պիլինգ իրականացրեք և դիմակներ պատրաստեք: Միաժամանակ կարճ եղունգները մի շարք առավելություններ ունեն երկարների համեմատ: Նախ կարճ եղունգները ավելի հեշտ է խնամել և ձև հաղորդել: Մատնահարդարումն ավելի գործնական է դառնում: Տնային գործեր անելիս դրանք քիչ են վնասվում:
Հիմնական միտումներ
2018-ին շարունակվելու է շեշտը բնականի վրա: Այդ պատճառով օպտիմալ երկարությունը մնալու է ընդամենը մի քանի միլիմետրը: Եղունգի ձևը նույնպես պետք է բնական լինի: 2018-ին նորաձև են լինելու նշաձև կամ օվալ եղունգների ձևերը՝ կոկիկ կլորացված ծայրերով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 14500 անգամ
Читать на русском
|