Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իվանկա Թրամփի կյանքի կանոնները. Ինչո՞ւ են սիրում ԱՄՆ-ի նախագահի դստերը

01.11.2017

Հոկտեմբերի 30-ին «ամերիկյան արքայադուստրը» նշել է իր 36-ամյակը: ԱՄՆ-ում և այլ քաղաքներում Դոնալդ Թրամփի ավագ դստերն ավելի շատ են սիրում, քան նախագահին: Ինչպե՞ս է Իվանկային հաջողվել շահել աշխարհի բարյացակամ վերաբերմունքը:

Կարիերա

Հինգ երեխաներից միայն Իվանկային է հաջողվել հասնել կարիերայի բարձունքներին: Հենց նրան է Դոնալդը վստահել Trump Organization-ի փոխնախագահի պաշտոնը: Զուգահեռաբար Իվանկան հիմնել է սեփական անվանական նորաձևության բրենդ:

Ընտրական մրցավազքի ժամանակ Իվանկան ակտիվորեն աջակցում էր հորը, ինչի պատճառով գրում էին, որ Թրամփի ընտրվելուց հետո հենց Իվանկային պետք է համարել առաջին լեդի, այլ ոչ Մելանյային:

Ընտրություններից հետո, իրոք, բոլոր կարևոր միջոցառումներին Դոնալդին ուղեկցում էր Իվանկան, մինչև Մելանյան օգնում էր որդուն սովորել այն մտքին, որ հայրը այժմ նախագահ է: Որպեսզի վերջնական իրավիճակը պարզաբանվի, Դոնլադը Իվանկային դարձրեց իր պաշտոնական խորհրդատուն, ի դեպ, կամավորության հիմունքներով:

Ընտանիք

600x580

«Ինձ մոտ ընտանիքն առաջին տեղում է»,- բազմիցս ասել է Իվանկան: Դա ապացուցում է նաև նրա էջը Instagram-ում, որտեղ բազում նկարներ են տեղադրված ամուսնու և երեխաների հետ: Ի դեպ, Ջարեդ Քուշերի հետ ամուսնանալու համար Իվանկան hուդաիզմ է ընդունել: Բոլոր տոները նրանք նշում են ընտանիքով, իսկ առավոտները սկսվում են ավանդական ընտանեկան նախաճաշով:

Հարաբերությունները հայրիկի հետ

600x580

Իվանկան իր հայրիկի գլխավոր աջակիցն է: Նա սատարում է նրա քաղաքականությունը, պաշտպանում է ընդդիմադիրների մոտ, իսկ ամենկարևորը, միայն նա է կարողանում վերականգնել հոր անունն անհաջող կատակներից կամ ելույթներից հետո: Սակայն, միաժամանակ, Իվանկան նաև կարող է բացեիբաց դեմ խոսել նախագահին: «Ես ոչ միշտ եմ համաձայն իմ հայրիկի հետ: Զարմանալի կլիներ, եթե ես ասեի, որ համաձայն եմ նրա արված բոլոր արտահայտությունների հետ»,- բացատրում է Իվանկան:

Ոճ

600x580600x580

Նրբաճաշակ զգեստներ և կոստյումներ, կանացի բլուզներ և կիսաշրջազգեստներ, լակոնիկ վերարկու․ Իվանկան դասականի հետևորդ է: Նա իր վրա ցուցադրում է սեփական դիզայնի հագուստը, կրում դեմոկրատական բրենդներ ու շատ է սիրում Կարոլինա Էրերայի ստեղծագործությունները: Հենց վերջինս պատրաստած զգեստն էր նա ընտրել երդմնակալման երեկոյի համար:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6963 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 585 անգամ
01.05.2024
Դիտվել է 411 անգամ
26.04.2024
Դիտվել է 233 անգամ
27.04.2024
Դիտվել է 232 անգամ
30.04.2024
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster