Ուրախ աշուն. 10 օրինակ, ինչպես կրել վառ երանգներ
24.10.2017
Մռայլ ժամանակներ...Սակայն արդյո՞ք այդպես է: Աշունը առիթ չէ տխրելու: Իսկական ժամանակն է կրելու վառ հագուստ, իսկ նորաձև երանգները ձեզ կհուշի հենց եղանակը:
Դեղին, կարմիր, նարնջագույն, շագանակագույն՝ թափված տերևների երանգները գեղեցիկ կինտեգրվեն կանանց զգեստապահարան, իսկ դասականի սիրահարների համար միշտ նորաձև են սևը և մոխրագույնը: Ինչպիսի՞ գույներին կարելի է ուշադրություն դարձնել և ինչ կանոններով կազմել միջանկյալ զգեստապահարանը:
Ներկայացնում ենք այս տարվա հիմնական նորաձև կերպարները և արդկան երանգները։
Այս աշունն ամենաճիշտ ժամանակն է ցուցադրելու ձեր դրական տրամադրությունը՝ ընտրելով համարձակ կերպարներ և վառ երանգներ: Աչք ծակող աքսեսուարները կարող են նույնիսկ պետք չգալ, քանի որ զգեստապահարանի հիմնական տարրերը բավականին ինքնաբավ են և ազդեցիկ:
Եթե դուք կանացի զգեստների իսկական գնահատող եք, ապա համարձակորեն կրեք դրանք այս աշուն: Փոխարինեք շիֆոնե զգեստները տրիկոտաժային կամ բրդյա հագուստով: Արդիական են նաև զգեստները դենիմից և բամբակից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7345 անգամ
Читать на русском
|