Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող նշանավոր կանայք

24.04.2012

«Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը». Ադոլֆ Հիտլերն իր այս խոսքերով իրականում առաջիններից էր, ով փաստացի ընդունեց Հայոց ցեղասպանությունը:

Այսօր Ցեղասպանության ճանաչման ծանր սայլը տեղից շարժելու համար բավական չէ սոցիալական կայքերում ու բլոգներում հայատառ վիրավորանքներ ուղղել թուրքերին կամ ամեն տարի' այս օրը, ազգովին գնալ Ծիծեռնակաբերդ: Գործն առաջ տանելու համար պետք է միջազգային հանրության միջից խոսել այդ հանրության հետ իր լեզվով ու անել դա նրանց միջոցով, ում ընդունում է այդ հանրությունը:

LN- ը ներկայացնում է հայ ու օտարերկրացի աշխարհահռչակ կանանց, ովքեր երբեք չեն վախեցել Հայոց ցեղասպանության թեմայով խոսելուց ու ձգտել են գործը հասցնել միջազգային ճանաչման:

Մի առիթով Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Մենք ողջունում ենք Քիմ Քարդաշյանի եւ Սերժ Թանկյանի աջակցությունը: Բարեխիղճ հայերը ցանկանում են, վերջապես, տեսնել ցեղասպանության ժամանակաշրջանի վերջը, եւ որպեսզի մենք դա անենք, պետք է հրեշին իր անունով անվանենք»: Այո', «հրեշին իր անունով անվանող» անվախ կանանցից մեկը հենց ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանն է:

Նա այս գործում յուրօրինակ զինվոր է, որ մեջքի հետևում ունի իր միլիոնավոր երկրպագուներին: Քիմը շատ լավ ու տեղին է օգտագործում այս առավելությունը: Twitter-ի իր էջում նա շարունակ հորդորում է երկրպագուներին նպաստել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պահանջել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակից Կոնգրեսի օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը: «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»,- այս նախադասությունը նա պարբերաբար տարածում է Twitter-ով: Իհարկե, կան նաեւ Քիմ Քարդաշյանի հասցեին անվայել արտահայտվողներ: Հաճախ եմ բլոգներում կարդում գրառումներ, իբր Քիմի պես անբարոն չէ, որ պիտի խոսի ցեղասպանությունից: Նախ, ո՞վ է սահմանել այդ բարոյականության սահմանը, և հետո, կուսակրոն քահանաների հետևից 21-րդ դարում ամբոխը չի գնում: Պետք են հենց Քիմի նման եռանդուն, երիտասարդ, ինչու չէ, նաև Հայ դատի գեղեցիկ պաշտպաններ. «Ես և իմ ընտանիքը հպարտանում ենք մեր ժառանգությամբ: Իմ հայրիկը, ով գաղթականի որդի էր, շատ բան է սովորեցրել հայկական մշակույթի մասին, և ես սերտորեն կապված եմ իմ արմատներին: Ամեն տարի ես հարգում եմ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանությունն ավելի վաղ է իրագործվել, քան Ռուանդայի, Դար‎ֆուրի ցեղասպանություններն ու Հոլոքոստը: Որոշ մարդիկ կարող են հարց տալ, թե ինչու եմ հիշում այդ պատմությունը: Քանի դեռ այդ հանցագործությունն անպատիժ է, և այդ խնդիրն արդարացի լուծում չի գտել, հայ ժողովուրդն ապրելու է ցավով և վախով, որ այդ ամենը կարող է կրկնվել»,- իր բլոգում գրել է ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը:

Ո՞վ է ասում, թե չի կարելի գործել նաև Հայաստանի ներսից, ուղղակի պետք է շատ փորձված լինել ու, ինչպես երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, հասկանալ. «Արվեստն ու երգը կարող են ավելին անել, քան որևէ քաղաքական գործիչ»:

Այս սկզբունքով է առաջնորդվում Ֆլորա Մարտիրոսյանը: Նա այժմ իրականացնում է մի մեծ ծրագիր, որ նախատեսում է հասցնել մինչև 2015 թվականը: Մեկնարկը արդեն տրվել է: Բոլորովին վերջերս Ֆլորա Մարտիրոսյանը Արտո Թունջբոյաջյանի, Սերժ Թանկյանի, Սթիվի Ուանդերի, Ալ Ջերոյի ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ այլ աստղերի հետ հանդես եկավ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համատեղ համերգով:

«Մինչև 2015 թվականը տարին առնվազն մեկ համերգով կներկայանանաք աշխարհի շատ երկրներում:

Մեզ կմիանան աշխարհահռչակ շատ երգիչներ, որոնք դեմ են բռնությանն ու ահաբեկչությանը»,- ասել է նա: Այսպիսով, նա «Այլեւս երբեք» (Never again) խաղաղության համերգով Հայ դատը դարձրեց  լսելի միլիոններին:

Խոսքերը խոսքեր, բայց պատկերացրեք, թե ինչ համարձակ արարք է ցեղասպանության մասին լուրջ ֆիլմ նկարահանելը: Սա քայլ է, որն անողի ասելիքի լրջությունն ու անվախութունը հավատ են ներշնչում:

Ու, որ ավելի զարմանալի է, ֆիլմ է նկարահանել կին' շվեդահայ ռեժիսոր Սյուզան ԽարտալյանըՀենց նրա «Մեծ մորս դաջվածքները» կինոնկարն է, որ վերջերս ցնցեց աշխարհը: «Երբեք չեմ սիրել իմ տատիկին։ Նա ինձ երբեք չէր գրկում, երբեք չէր համբուրում, երբեք չէր ժպտում։ Եվ երբ նա ամեն առավոտ իջնում էր աստիճաններով, ժամեր շարունակ նստում մի անկյունում, բոլորս վատ էինք զգում նրա՝ շնչահեղձ անող ներկայությունից։ Ես վախենում էի տատիկից։ Նա տարօրինակ էր։ Խորշում էի նրա ձեռքերի եւ դեմքի կապույտ դաջվածքներից, այդ սատանայական նշաններից, որ գալիս էին ինչ-որ մութ աշխարհից։ Որպես երեխա՝ ես երբեք չէի համարձակվում նրան հարցնել իր դաջվածքների մասին։ Միայն հիմա եմ գիտակցում, թե ինչ էին այդ տարօրինակ նշանները։ Միայն հիմա եմ հասկանում, որ դրանք արվել են բռնանալու եւ ստրկացնելու նպատակով»,- սա է ֆիլմի սինոպսիսը: Այո, դժվար է պատկերացնել մի երեխայի, ով կիմանա, որ իր տատիկին բռնաբարել են, դաջել, երբ վերջինս եղել է 12 տարեկան, ու մեծանալով կկարողանա լռել:

Սրա մասին լռել պետք չէ , այլ խոսել, պատմել աշխարհին, քանի որ խեղճ ու բռնաբարված ազգի զավակի կերպարը այսօր չի առաջացնի աշխարհի խղճահարությունը:

Պետք է ուժեղ լինել ու, եթե հնարավոր է, ֆիլմ նկարահանել, ինչպես դա արեց Սյուզան Խարտալյանը կամ գիրք գրել, ինչպես բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը: Վերջինս անձամբ ցեղասպանություն տեսած ընտանիքից չէ, բայց նա էլ լսել է 100 վկայություններ, իսկ ի՞նչ տարբերություն քո տատիկին են բռնաբարել, թե քեզ պես մեկ ուրիշի: Ուրիշի ցավը վերապրելն ավելի դժվար է ու մարդասիրական: Բոլորովին վերջերս Վերջինե Սվազլյանը տպագրեց իր «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գիրքը: Այս գրքի մեծագույն արժանիքն այն է, որ այն տպագրվել է հայերերն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ավելին՝ անգլերեն տարբերակի տպաքանակը կրկնակի ավել է հայերենից' 1000 օրինակ: Բացի դա, ցանկություն կա գիրքը նաև թուրքերեն տպագրելու: Իհարկե, այդ երկրում խոչըդոտներ ստեղծել կարողանում են: Հրատարակչին, ով պիտի գիրքը տպագրեր թուրքերենով' Ռագիպ Զարաքոլուին, իր իսկ երկրում ձերբակալեցին: «Տեղյակ եմ, որ նրան արդեն բաց են թողել: Ես մեծ դժվարությամբ կարողացա նրա հետ կապ հաստատել, բայց նա չկարողացավ ասել, թե ինչու էին ձերբակալել: Սակայն խոսակցությունից հասկացա, որ պատճառն իմ գիրքն է»,- ասուլիսներից մեկի ժամանակ պատմել է Վերժինեն: Նա շարունակում է կապ պահպանել Ռագիպի հետ. «Նա խոստացել է հրատարակել գիրքը: Ասել է, որ բանտ կնստի, բայց գործը ավարտին կհասցնի»:

Թուրքիայում Ռագիպի պես կանայք էլ կան: Թուրք հայտնի դերասանուհի Փելին Բաթուն մեկ անգամ չէ, որ Հայոց ցեղասպանությունը չժխտելու համար կյանքին սպառնալիքներ է ստացել. «Ես ցանկանում եմ օբյեկտիվ տեսանկյունից խոսել։ Մեր ազգը այնքան անհանդուրժողական է դարձել, որ…։ Մեր վարչապետի՝ Լոնդոնում հայերի դեմ ասված խոսքերն էլ գործին օգուտ չեն տալիս։ Այդ պատճառով է, որ մահվան սպառնալիքներ եմ ստացել»։ Փելին Բաթուին նման վիճակի մեջ է դրել մասնավորապես այն, որ Haberturk-ի «Պատմության ետեւի սենյակը» հաղորդաշարի եթերում, երբ հաղորդավար Մուրադ Բարդաքչըն հիշեցրել է, որ իրենց հաղորդաշարին կարող են մասնակցել բոլորը, ստուդիա է մտել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի հայտնի հայազգի ընտանիքի ժառանգ Տիգրան Քարագյոզյանը ու սկսել է պատմել իր ընտանիքի պատմությունը, Փելին Բաթուն արտասվել է: Թուրքերին մեծ տարակուսանքի մեջ է գցում նաև այն, որ Բաթուն միշտ կրում է վզնոց նռան նախշով ու արդեն մեկ անգամ չէ, որ ուղիղ եթերներից հնչեցրել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

Սա լուրջ արարք է, որ ամեն մեկը չէր անի: Զարմանալի է, որ հաճախ մեր հայրենակիցները որակում են նմանատիպ քայլն իբր երեքկողմանի PR՝ 1. իբր ցեղասպանության մասին խոսող թուրքերը դրանով իսկ իրենց լավ լույսի տակ են ներկայացնում հայերի մոտ, 2. սև PR -ի են գնում իրենց ազգայնամոլ հատվածների առաջ, 3 .ձեռք են բերում ազատախոհի ու մարդասերի կերպար: Թեկուզ և այդպես. չհերքելով, որ կարող են լինել նաև այդպիսի թուրքեր' այնուամնայինիվ, հարկ ենք համարում նշել, որ միջազգային հանրության համար շատ կարևոր է այդ երկրի ներսից դուրս եկող յուրաքանչյուր «այո»-ն՝ ուղղված Հայոց ցեղասպանության փաստին:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 10770 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1157 անգամ
19.06.2026
Դիտվել է 378 անգամ
18.06.2026
Դիտվել է 353 անգամ
23.06.2026
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster