5-բալանոց ժամադրություն` 5 տիպիկ սխալ
09.09.2017
Մարդիկ, ում բախտն անկեղծորեն չի բերում անձնական կյանքում չնայած բոլոր փորձերի, մշտապես նույն սխալներն են գործում: Որոնք են դրանք և ինչպես խուսափել դրանցից:
Խոսակցություններ անցյալի մասին
Ձեր երկուսի մոտ, որպես կանոն կա անցյալ, և երբեմն դուք ցանկանում եք պատմել դրա մասին: Սակայն պարտադիր չէ, որպեսզի նա իմանա, որքան լավն էր ձեր նախկին ընկերը:
Խոսակցություններ միայն ձեր մասին
Ակասկած դուք հետաքրքիր անձնավորություն եք և նա հասկացել է դա: Կարողացեք ժամանակին կանգ առնել և փոքր-ինչ խոսել նրա մասին: Երկարատև հարաբերությունների դեպքում կարևոր է իմանալ զույգի մասին ամեն ինչ:
Բարկություն, դյուրագռգիրություն ժամադրության ժամանակ
Տղամարդիկ ավելի շատ բան են նկատում, քան դուք կարծում եք, նույնիսկ սկսած նրանից, թե դուք բարևում եք դռնապանին, թե ոչ: Այնպես որ, հիշեք, եթե դուք դրսևորեք անքաղաքավարություն որևէ մեկի հանդեպ, նա այնպայման դա կնկատի:
Շատ ուշադրություն հեռախոսին
Հետաքրքիր է՝ տրանսպորտում բարձր խոսելը համարվում է անաքաղաքավարի, իսկ իրար դիմաց նստած ուրիշներին հաղորդագրություններ գրելը և կարդալը՝ նորմալ:
Չափազանց համառ լինել
Դուք լավ ժամանակ անցկացրեցիք: Հիանալի է: Սակայն պետք չէ երկրորդ ժամադրության ժամանակ պլանավորել տեղափոխում նրա տուն կամ ամբողջ օրը նրան հաղորդագրություններ գրել՝ սպասելով րոպեական պատասխանի: Այդպիսով կարելի է հակառակ արդյունքի արժանանալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7712 անգամ
Читать на русском
|