Ժպիտը միշտ եղել է Քեմերոն Դիասի գլխավոր զենքը, դրա օգնությամբ նա գերել է ոչ միայն հանդիսատեսին այլև տղամարդկանց:
Հոլիվուդի գլխավոր ծիծաղկոտը սիրավեպեր է ունեցել Ջարեդ Լետոյի, Ջասթին Թիմբերլեյկի և Ալեքս Ռոդրիգեսի հետ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Դիասն այլևս չի ծիծաղեցնում մարդկանց էկրանից՝ 2015թ-ին 44 տարեկանում նա առաջին անգամ ամուսնացել է: Երաժիշտ Բենջի Մեդենը կարողացավ ի վերջո գրավել նախանձելի հարսնացուի սիրտը: Նրա հայտնվելուն պես Քեմերոնը սկսել է էլ ավելի շատ ժպտալ՝ առանց վախենալու կնճիռների հայտնվելուց: Նա քարոզում է բնական ծերացման սեփական փիլիսոփայությունը, որոնց մասին պատմում է իր երկու գրքերում՝ «Մարմնի գիրք» և «Երկարակեցության գիրք», որոնք դարձել են իսկական բեսթսելերներ: Ահա դերասանուհու գլխավոր բյութի-կանոնները:
Ճիշտ սննդակարգ
Քեմերոնը համարում է, որ ճիշտ սնվելը չի աշխատի առանց սննդակարգի հստակ պլանավորման: Կիրակի օրերը դերասանուհին սովորաբար տրամադրում է պատրաստմանը: «Մտածում եմ սնվելու սխեման շաբաթվա կտրվածքով: Ես միշտ հաշվի եմ առնում ֆիզիկական ակտիվության գործոնը: Եթե գիտեմ, որ կարող եմ 5 անգամ հաճախել մարզասրահ և ինձ սպասում են բարձր մակարդակի բարդության մարզումներ, իմ սննունդը ավելի հագեցած է լինելու: Սակայն եթե ես պատրաստվում եմ ընդամենը երկու օր ինտենսիվ մարզվել, իսկ մնացած 5 օրը զբաղվել աէորոբիկայով, ապա այլ կերպ եմ սննդակարգը կազմում»,-ասում է նա:
Ֆիզիկական ակտիվություն
Դերասանուհին մեկ անգամ չէ խոստովանել, որ երիտասարդ տարիքում ամաչում էր նիհարությունից: Վերաբերմունքը իր հանդեպ նրան օգնել է փոխել պարապմունքները՝ մարտական արվեստների վարպետ Չունգ-Յան Յուանի հետ, մարզումներով, ով պատրաստում էր Դիասին «Չարլիի հրեշտակները» ֆիլմի նկարահանման համար: «Ես ինձ կոտրում էի ամեն օր և հասա նպատակին՝ չնայած ցավին»,- հիշում է Դիասը:
Դերասանուհին ասում է որ փորձում է ամեն օր սպորտով զբաղվել, եթե չի ստացվում, ապա պարտադիր զբոսնում է մաքուր օդին: «Ծույլ ժամանցը ինձ համար չէ, առանց շարժում ես ինձ զգում եմ թույլ, ընկճված, ձանձրալի, հոգնած և սոված»:
Բնական ծերացում
Դիասը պլաստիկ վիրահատությունների վառ հակառակորդներից է: Քեմերոնը հավատացնում է, որ սիրում է իրեն անկախ տարիքից և որ արտաքինը կախված է նրանից, թե ինչպես ես դու քեզ զգում: «Տարիների ընթացքում կյանքը ավելի լավ է դառնում»,-կարծում է դերասանուհին:
Նա նաև պնդում է, որ առողջ սնունդը ավելի լավ կարող է ազդել մաշկի վիճակի վրա, քան կոսմետիկ միջոցները: Իր դիրքորոշումը դերսանահուհին բացատրում է ակնեի դեմ երկար տարիների պայքարով՝ խնդիրը լուծվեց միայն սննդակարգի ամբողջական փոփոխմամբ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։