Ամենազգայունն ու ամենազգացմունքայինը շրթունքներն են։ Եվ միայն դրանց ենք մենք վստահում ամենանվիրական ցանկությունները։ Եվ միայն դրանք այդքան ճշգրիտ կարող են չափել հիվանդ երեխայի ջերմությունը։ Եվ միայն դրանց վրա են հարյուր անգամ ավելի նյարդային վերջույթներ, քան կան, նույնիսկ, մատների ծայրերին։
Լուսանկարիչ Մերի Սելումյանի համար շրթունքները նաև ներշնչանքի աղբյուր ու նկարահանման օբյեկտ են՝ իրենց ամենատարբեր պատկերներով և անսպասելի մեկնությամբ։ Նրա «Շրթունքներ»շարքը մեծ հետաքրքրություն է առաջացնում արվեստասերների շրջանում, որոնց արդեն երկրորդ անգամ ներկայացվում է առանձին ցուցահանդեսով (առաջինն անցյալ տարվա հունիսին էր՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում)։ Երեք օր շարունակ՝ օգոստոսի 9-11-ը, Paddon OK art cafe-ի սրահում այցելուները հնարավորություն ստացան զմայլվելու լուսանկարչուհու յուրօրինակ շարքով։
Մերի Սելումյանի համոզմամբ՝ ըստ շրթունքների կառուցվածքի կարելի է որոշել մարդու բնավորությունն ու խառնվածքը: «Շատ են, երևի, այնպիսի մարդիկ, որ մարդուն նայելիս առաջինն ուշադրություն են դարձնում հենց շրթունքներին: Դեռ մանկուց եմ հատուկ ուշադրություն դարձրել շուրթերին: Նկարներում փորձել եմ ներկայացնել դեմքի արտահայտությունը շրթունքների միջոցով»,-պատմում է Մերին հատուկ ընդգծելուվ, որ լուսանկարներում չկան արհեստականորեն փքեցված շուրթեր:
Լուսանկարչուհու ստեղծագործական որոնումները շարունակվում են, և առաջիկա ծրագրերի մեջ նաև շրթունքների լուսանկարչական հավաքածուի հարստացնելն է նոր պատկերներով։
Ladynews.am-ի ընթերցողներին ենք ներկայացնում ընտրանի Մերի Սելումյանի «Շրթունքներ» շարքից։
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։