6 նշան, որ ձեր զույգը բաժանման շեմին է
11.08.2017
Բոլոր ռոմանտիկ հարաբերությունները ժամանակի ընթացքում կորցնում են վառ երանգները և վերածվում են առօրեականության: Եթե դրանց վրա չաշխատել, կարելի է հայտնվել կոտրված տաշտակի առջև:
Ահա 6 նշան, որոնք կարող են ժամանակին ձեզ հուշել, որ հարաբերություններում ինչ-որ մեկը երջանիկ չէ։
Իր կեսի կյանքի և գործերի հանդեպ անտարբերություն
Երբեմն ցանկություն է առաջանում ուղղակի խոսել մտերիմ մարդու հետ, պատմել ապրած օրվա մասին, անհանգստություններից, միգուցե բողոքել, սակայն լինել ընդունված այնպիսին, ինչպիսին կաս: Երբ ձեզ ընդհանրապես չեն աջակցում, չեն ցանկանում լսել և չեն հետաքրքրվում՝ դա արդեն իսկ վատ նշան է:
Կատարյալ անվստահություն
Ոչ ինքնվստահ մարդիկ, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական, հաճախ տեղափոխում են իրենց բարդույթները սիրային հարաբերություններ: Սկզբում այդպիսի պահվածքը կարող է աննկատելի լինել: Սակայն, եթե զույգերից մեկը սկսում է վերահսկել մյուսի կյանքի բոլոր ոլորտները, այդպիսի անվստահությունը ներքին և ընտանեկան անհարմարավետության նշան է:
Հանդիպումների մշտական հետաձգում և ուշացումներ
Կյանքում տարբեր բաներ են պատահում. հայտնվում է շտապ առաջադրանք աշխատավայրում, ամհետաձգելի գործեր: Սակայն սովորաբար այդպիսի դեպքերը հազվադեպ են լինում և բոլորն ըմբռնումով են մոտենում դրանց: Սակայն, եթե զույգերից մեկը սկսում է մշտապես ուշանալ, հետաձգել հանդիպումները՝ բերելով անլուրջ հիմնավորումներ, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի:
Տրամադրություն չկա համբուրվելու, գրկելու
Գաղտնիք չէ, որ սիրող մարդիկ սովորաբար ձգտում են դիպչել միմյանց, գրկել, համբուրել, բռնել ձեռքը: Դա հանգստացնում է, ուժ է տալիս և երջանկացնում նրանց: Երբ զույգերից մեկը հանկարծ դադարում է լինել նուրբ մյուսի հանդեպ և մոտ մարդու հետ գրկվելը դրական զգացմունքներ չի պարգևում, այդպիսի պահվածքը պետք է անհանգստացնի:
Զույգի հանդեպ հոգ տանելու ցանկության պակաս
Որպես կանոն, սիրող մարդիկ հոգ են տանում սիրելի մարդու մասին և փորձում կյանքն ավելի հարմարավետ դարձնել: Եթե զույգերից մեկը դադարում է հարգել մյուսի ցանկությունները և կենտրոնանում է միայն իր վրա, այդ կարգի եսասիրության դրսևորումն անհանգստության առաջին նշանն է:
Միասին ժամանակ անցկացնելու ցանկության պակաս
Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ հարաբերություններում, ցանկանում է ունենալ անձնական կյանք՝ հանդիպել ընկերների հետ, զբաղմունք ունենալ: Դա նորմալ է: Շփման շրջանակը չպետք է սահմանափակվի միայն մեկ մարդով: Սակայն, եթե զույգից մեկը սկսել է ամբողջությամբ խուսափել համատեղ հանդիպումներից և կյանքը լցնում է ամեն ինչով, բացի ձեզանից, այդ նշանն անտեսել պետք չէ:
Ի՞նչ անել
Եթե դուք նկատել եք այդպիսի նշաններ ձեր զույգի մոտ, ապա դա մտահոգվելու առիթ է: Միգուցե նա խնդիրներ ունի հարաբերություններից դուրս: Սակայն հնարավոր է, որ դա ձեր պահվածքի արդյունք է: Փորձեք անկեղծ զրուցել կամ ինքներդ դարձեք փոքր-ինչ ավելի համբերատար և հոգատար ու այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8629 անգամ
Читать на русском
|