|
Մազերի 10 ամենանորձև երանգները. ընտրեք ցանկացածը և չեք սխալվի
18.07.2017
Սեզոնային նորաձևությունը կարմիր, գունավոր, գունաթափված, կապտասև մազերի համար գալիս և գնում է. սակայն այս երանգները երբեք նորաձևությունից դուրս չեն գա, համոզված են առաջատար ոճաբանները:
Կարող եք ընտրել դրանցից յուրաքանչյուրը և պարտադիր թրենդում կլինեք:
Անդրադարձներ
Մուգից բաց կամ հակառակը: Խաղացեք ձեր բնական երանգի հետ կոնտրաստային անցումներով:

Օմբրե
Կատարյալ տարբերակ է սևահերների համար դառնալ շիկահեր: Անվտանգ է և երբեք նորաձևությունից դուրս չի գա:

Անփույթ շիկահեր
Արմատները հանգիստ թողեք, հենց այդպես է նորաձև կրել բաց երանգները:

Բրոնզ
Խորը գույն, որը սազում է բոլորին, թանկ և շքեղ տեսք է հաղորդում:

Վարդագույն շիկահեր
Այն եկել է, որպեսզի մնա: Հայտնվելով երկու տարի առաջ, վարդագույն տոնը դարձել է ամենանորաձևը:

Ելակային շիկահեր
Այն էլ ավելի վարդագույն է և էլ ավելի նորաձև:

Արծաթ
Պետք չէ խառնել ճերմակի հետ: Սա խորը մախրագույն երանգ է, որին փայլ են հաղորդում, այն գերժամանակակից է:

Շագանակագույն
Անցումներ շոկոլադից դեպի ցորենագույն և հակառակը, շատ գեղեցիկ է:

Պղնձագույն
Մի վախեցեք վառ երևալ՝ հագեցած պղձնագույնը դեռ երկար կմնա նորաձև:

Շոկոլադ
Ամենագեղեցիկ երանգը մուգերի մեջ՝ խորը, թավշյա, նուրբ և հավիտենական, ինչպես շոկոլադը:

Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10162 անգամ
Читать на русском
|