Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Լողազգեստներ 2017. լողափային նորաձևության նորություններն ու միտումները

12.06.2017

Արդեն ժամանակն է իմանալու, թե ինչ է պատրաստել մեզ համար լողափային սեզոնը և ինչպիսինն են 2017-ի լողազգեստները:

Տարեց տարի դիզայներնեը կատարելագործում են հմտությունները՝  նորաձևության հետևողներին առաջարկելով նոր տարբերակներ:

2017-ի լողազգեստների հիմնական նրբությունները

Այս սեզոնում ներկայացվելու է մոդելների լայն տեսականի՝ ինչի շնորհիվ յուրաքանչյուր կին կկարողանա ընտրել այն, ինչ իրեն պետք է: Ճիշտ ընտրված լողազգեստը կընդգծի ձեր կազմվածքը և կօգնի թաքցնել թերությունները:

600x580

Առաջին հերթին հարկավոր է ընդգծել փողավոր, վառ գույներով և նախշապատկերներով տարբերակները: Նորաձև են լինելու մինի-բիկինիները, ինչպես նաև փակ լողազգեստները:

600x580

Վինտաժ

Լոզազգեստների առանձնացող յուրահատկութունն է բարձր նստեցվածքը, դեկորատիվ տարրերի նվազագույն քանակը: Որպեսզի մոդելները ձանձրալի չերևան դիզայներները վինտաժ ոճին ավելացրել են ժամանակակից դետալներ: Արժե ուշադրություն դարձնել թափանցիկ ներդիրներով մոդելներին: Օրիգինալ են նաև փողազարդերով լողազգեստները:

600x580

Ցանկության դեպքում կարելի է ձեռք բերել ինչպես միատոն, այնպես էլ վառ պրինտերով, պուտիկավոր կամ գծավոր տարբերակներ:

600x580

Այսպիսի լողազգեստի հիմնական խնդիրն է մեղմել կազմվածքի թերությունները, սակայն դրանք հիանալի կսազեն սլացիկ կազմվածքով կանանց նույնպես:

Փակ լողազգեստներ

Յուրահատուկ և ոճային տարբերակ են փակ լողազգեստները, որոնք 2017-ին ներկայացված են լայն տեսականիով: Գեղեցիկ են դիտվում կողքերից քուղակապերով կամ բաց ուսով տարբերակները:

600x580

Ցանկության դեպքում կարելի է ընտրել լողազգեստ փողերով, որը կարճ կիսաշրջազգեստ է հիշեցնում:

Մինի բիկինի

Այն նորություն չի, սակայն երկար ժամանակ պահպանում է իր դիրքերը: Այն կատարյալ տարբերակ է արևայրուք ընդունել սիրող կանանց համար:

600x580

Յուրահատկությունն այն է, որ նրա կրծկալի գույնը տարբերվում է վարտիքի գույնից:

Սեզոնի նորույթը

Սեզոնի նորույթը լողազգեստ-հալթերն է: Սովորական մոդելներից դրանք տարբերվում են նրանով, որ կրծկալը ունի օձիք, որը հարմար է հագնել գլխից:

600x580

Նախապատվությունը տալով այս մոդելին, կարելի է ընդգծել գեղեցիկ ուսերը և կուրծքը:

Սպորտ-շիկ

Այն կանանց համար, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սպորտի, կարելի է առաջարկել սեզոնի նորաձև թրենդը՝ լողազգեստ սպորտ-շիկ: Դրանում հարմար է խաղալ ջրային վոլեյբոլ:

600x580

Այս լողազգեստի առավելություններից է պրակտիկությունը, հարմարավետությունը և ոճային դիզայնը:

Նորաձև տանկինի

Կանայք, ովքեր ցանկանում են թաքցնել մաշկը արևից, կարող են ընտրել ուլտրանորաձև տանկինիներ: Թոփերը կարող են տարբեր լինել: Կարելի է ուշադրություն դարձնել կարճ մոդելներին՝ թափանցիկ թևերով:

600x580

Յուրահատուկ մոնոկինի

Սովորական ոճային լողազգեստներից դրանք տարբերվում են սեքսուալ կտրվածքներով, որոնք ընդգծում են աղջիկների կազմվածքի գեղեցկությունը: Կտրվածքները կարող են լինել անսովոր: Լողազգեստի մեջքը մնում է բաց:

600x580

Բաց տրիկինի

Այս տարբերակը ընտրում են ամենախիզախ աղջիկները, ովքեր որևէ բարդույթ չունեն: 2017-ին դրանք մնալու են նորաձևության գագաթնակետին: Դրա օգնությամբ կարելի է շտկել իրանի գիծը՝ այն վիզուալ ավելի նեղացնելով:

600x580
Այս տարբերակը առավել կսազի թուխ աղջիկներին: Այն հարմար չէ արևայրուքի համար, քանի որ մաշկի վրա կմնան գծեր: Այս տարի այսպիսի մոդելները զարդարում են խոշոր կարերով, օրիգինալ կապերով և կաշվե ներդիրներով:

Կտորը

Կարևոր է նաև լողազգեստի կտորը: Լողազգեստների արտադրության գործընթացում օգտագործում են մետաղազօծ կտորներ, որոնք այս ամռան սեզոնի նորույթներն են: Կարի ընթացքում օգտագործում են բամբակի թելեր:

Լողավազանային երեկույթի համար հիանալի տարբերակ է կաշվե ներդիրներով լողազգեստները: 2017-ի ամառային միտում են համարվում ժանյակները, որոնք ընդգծում են կանացիությունը:

600x580

Գունային գամման

2017-ին արդիական են լողազգեստները դեղին և կիտրոնագույն երանգներում: Արժե ընդգծել նաև ծաղկային նախշապատկերները, որը ամռան անբաժան մասն է: Թմբլիկ կանայք նախապատվությունը ցանկալի է տան մեծ ծաղիկներով մոդելներին, իսկ նիհար աղջիկները հակառակը՝ ընտրեն մանր նկարներով տարբերակներ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13706 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 789 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster