Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ

10 շքեղ ֆիլմ կանանց գաղտնիքների մասին, որոնք արժե մենակ դիտել

05.06.2017

Յուրաքանչյուր կին իր գաղտնիքներն ունի, ոմանց մոտ դրանք լինում են աննշան և անվնաս, իսկ ոմանց մոտ այնպիսինները, որոնք ոչ մեկը չպետք է իմանա:

Ահա 10 հետաքրքիր կինոպատմություն ճակատագրական գաղտնիքների մասին, որոնք կօգնեն նորովի նայել շատ բաների:



Վերադարձ
Volver

Գլխավոր դերերում. Պենելոպա Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլա Դուէնյաս, Բլանկա Պորտիլյո

Ժամանակակից Մադրիդ: Ռայմունդա՝ գրավիչ երիտասարդ իսպանուհի, ապրում է գործազուրկ ամուսնու և մեծացող գեղեցկուհի աղջկա հետ: Ընտանիքը կարիքի մեջ է, այդ պատճառով նա ստիպված է մի քանի տեղ աշխատել: Ռայմունդան ուժեղ անձնավորություն է, սակայն ինչպես և յուրաքանչյուր կին չափազանց նեղացկոտ: Դեռ մանկուց նա գաղտնիք է պահում...

600x580

Եթե այս պատերը կարողանային խոսել
If These Walls Could Talk

Գլխավոր դերեում. Դեմի Մուր, Սիսի Սպեյսեք, Քսանդեր Բերկլի, Շեր

Գործողությունը տեղի է ունենում 40 տարվա ընթացքում մեկ տան մեջ, սակայն տարբեր բնակիչների հետ: Դա կանանց պատմություն է, ովքեր բարոյական ճգնաժամ են ապրում անսպասելի հղիությունների պատճառով և ընտրության՝ անել, թե չանել աբորտ:

600x580

Քերոլ
Carol

Գլխավոր դերերում. Քեյթ Բլանշետ, Ռունի Մարա, Քայլ Չանդլեր, Սառա Պոլսոն

Ֆիլմի գործողությունները զարգանում են 50-ականների Նյու Յորքում: Երիտասարդ աղջիկ Թերեզան ծանոթանում է ամուսնության մեջ դժբախտ կնոջ՝ Քերոլի հետ: Նրանց միջև ակնթարթային ձգումը վերածվում է հզոր, կլանող զգացմունքի, որը ամբողջությամբ փոխում է նրանց կյանքը:

600x580

Աղախին
Agasshi

Գլխավոր դերերում. Քիմ Մին Հի, Թխե Ռի, Հա Չոն Ու, Չո Ջին Ուն

Գրաֆ կեղծանունով խարդախը Սոկե անունով խեղճ աղջկան առաջարկում է մասնակցել մի գործի՝ խոստանալով նշանակալի գումար: Խաբեբայի պլանը հետևյալն է՝ հսկա առանձնատանը ապրում է հարուստ ճապոնուհի Հիդեկոն, ով չի շփվում արտաքին աշխարհի հետ: Սակայն նրա հորեղբայրը, ով հետևում է աղջկա յուրաքանչյուր քայլին ժամանակ առ ժամանակ տեղի արիստոկրատների համար երեկոներ է կազմակերպում: Գրաֆը ցանկանում է սիրահարեցնել Հիդեկոյին, փախնել նրա հետ Ճապոնիա, ամուսնանալ, այնուհետև հայտարարել, որ իր կինը խելագար է, փակել նրան գժանոցում և ստանալ ողջ հարստությունը: Իսկ Սոկեն պետք է նրան օգնի՝ դառնալով Հիդեկոյի աղախինը: Ինչը և նա անում է: Սակայն անսպասելիորեն Գրաֆի պլանը վտանգվում է:

600x580

Ընթերցողը
The Reader

Գլխավոր դերերում. Քեյթ Վինսլեթ, Ռեյֆ Ֆայնս, Դավիդ Քրոս, Ժանետ Հայն

Մայքլ Բերգը, 52-ամյա ներամփոփ փաստաբանը, մշտապես մտածում է իր անցյալի մասին: Արդեն գրեթե 40 տարի նրան տանջում է այն միտքը, որ կարող էր կտրուկ փոխել իր ճակատագիրը և ոչ միյան իրենը: Արժ՞ե մտածել անցյալի մասին, եթե այն արդեն պատմություն է: Թե՞ դեռ շարունակվում է:

600x580

Սեր և ընկերություն
Love & Friendship

Գլխավոր դերերում. Քեյթ Բեկինսեյլ, Հլոյա Սեվինյի, Զավյեր Սեմյուել, Մորֆիդ Քլարկ

Հիանալի երիտասարդ այրի Սյուզանը տեղափոխվում է մահացած ամուսնու առանձնատուն սպասելու մինչև իր մասին պտտվող լուրերը դադարեն և շտկելու իր ֆինանսական վիճակը: Ժամանակ չկորցնելով նա որոշում է իր և իր երիտասարդ աղջկա համար հարուստ ամուսին գտնել: Գործի է դրվում ոչ միայն գեղեցկությունը և հմայքը, այլև սուր միտքը և ինտրիգներ հյուսելու անհավանական տաղանդը:

600x580

Եղիր իմ մաշկում
Under the Skin

Գլխավոր դերերում. Սկարլետ Յոհանսոն, Ջերեմի ՄաքՎիլյամս, Լինսի Թեյլոր Մաքքեյ

Ամեն օր Էդինբուրգի մայրուղիով մեքենա է ընթնանում շքեք վարորդով: Ղեկին մեծ կանաչ աչքերով սևահեր աղջիկ է: Նա վերցնում է ավտոստոպով երթևեկող հիմնականում առողջ և ուժեղ տղամարդկանց, սակայն ոչ ֆլիրտի համար: Աղջկա նպատակները բավականին վտանգավոր են...

600x580

Իռենա Սենդլերի քաջ սիրտը
The Courageous Heart of Irena Sendler

Գլխավոր դերերում. Աննա Պեկուին, Մարշա Հեյ Հարդեն, Գորան Վիշնիչ, Նատանիել Պարկեր, Ստիվ Սփրայս

Ֆիլմը Վարշավայի Առողջապահության հիմնարկության աշխատակակից Իրենա Սենդլերի պատմության մասին է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ձերբակել են նացիստները՝ 2500 հրեա երեխաներին փրկելու համար:

600x580

Ադալինի դարը
The Age of Adaline

Գլխավոր դերերում. Բլեյք Լայվլի, Հարիսոն Ֆորդ, Միխիլ Հաուշման, Քեթի Բեյկեր

Գլխավոր հերոսուհին ծնվել է 20-րդ դարի սկզբին և ապրում է 100 տարի, սակայն չի ծերանում: Չնայած նրա երկար կյանքին, Ադալինին այդպես էլ չի հաջողվել գտնել իր սիրած մարդուն: Սակայն վերջապես նա հանդիպում է այն տղամարդուն, ում համար նա կարող է մահկանացու դառնալ և ծերանալ նրա հետ:

600x580

Պիպա Լիի անձնական կյանքը
The Private Lives of Pippa Lee

Գլխավոր դերերում. Ռոբին Ռայթ, Քիանու Ռիվզ, Վայնոնա Ռայդեր, Ջուլիանա Մուր, Մոնիկա Բելուչի, Բլեյկ Լայվլի

Պիպաին տասնյակ տարիներով իմացող ընկերները և ծանոթները չեն էլ պատկերացնում, թե ինչպիսին է նա եղել երիտասարդ տաիքում: Նրանց համար նա ուղղակի լավ տան տնտեսուհի է, հիանալի մայր և հավատարիմ կին՝ հիանալի օրինակ բոլորի համար:

Պիպային համար ցնցում է լինում տեղափոխությունը աղմկոտ Նյու Յորքից քաղաքամերձ արվարձան: Նրա ամուսինը՝ հաջողված հրատարակիչը, ով Պիպայից 30 տարով մեծ է, 80 տարեկանում հանգիստ է ցանկանում: Սակայն պե՞տք է արդյոք դա Պիպային:

600x580

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8088 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2020 թվականի ամենահանրահայտ ֆիլմերը

11.12.2020
2020-ը իրավամբ կարելի է անվանել ֆիլմերի տարի։

«Էմիլին Փարիզում». Netflix ընկերության նոր սերիալը

17.10.2020
Փարիզում երազանքներն իրականություն են դառնում։ Իր հեքիաթային արկածների մասին պատմում է Էլիմին՝ քսանամյա հետաքրքրասեր ամերիկուհին, որն իր կարիերայում նոր բարձունքներ գրավելու նպատակով մեկնում է սիրո քաղաք։

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019
Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է:

Տղամարդկանց իդեալը և օրինակելի՝ կանանց համար․ Մոնիկա Բելուչիի 10 լավագույն դերերը

01.10.2018
Իտալացի դերասանուհու ծննդյան կապակցությամբ, ում 54 տարին լրացավ սեպտեմբերի 30-ին։

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը` Թիլան Բլոնդոն դարձել է արկածային ֆիլմաշարի աստղ

14.07.2018
17-ամյա Թիլան Բլոնդոն, ով դարձել է L`Oreal Paris-ի ամենաերիտասարդ աստղը, գրավում է ոչ միայն համաշխարհային նորաձևության բեմահարթակները և գունազարդ ամսագրերի կազմերը, այլև կինոաշխարհը:

5 կատարյալ ֆիլմ աշնանային երեկոյի համար

01.09.2017
Աշուն է. շատերը սիրում են այն յուրահատուկ մթնոլորտի և մելանխոլիկ տխրության համար, ինչը թույլ է տալիս տեղավորվել տաքուկ պլեդի տակ աշնանային անձրևոտ եղանակին, խմել տաք կոկաո և ընկղմվել կինեմոտոգրաֆի աշխարհի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-02-2021 11:49
Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր կատակերգության շրջանակներում։ Դերասանները «Տոմս դեպի Դրախտ» ֆիլմում մարմնավորելու են ամուսնալուծված զույգի, որը թռչում է Բալի` խափանելու իրենց աղջկա ամուսնությունը: Քլունին և Ռոբերտսը 2016 թվականին էկրաններ բարձրացած Money Monster ֆիլմից հետո առաջին անգամ միասին հանդես կգան։
27-02-2021 11:45
Մեծ Բրիտանիայի բնակիչներ Սյու ու Նոել Ռեդֆորդները 1989 թվականից ի վեր 11 դուստր և 11 որդի են ունեցել: Ընտանիքում օրական խմում են ավելի քան յոթ լիտր կաթ, մեկ շաբաթվա ընթացքում օգտագործում են 3 տուփ ատամի մածուկ և զուգարանի թղթի 24 գլանակ: 
27-02-2021 11:17
Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը: Այն մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որն ընդունակ չէ ինքնուրույն վերականգնվել:
27-02-2021 11:03
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան դաստիարակում են իրենց մեկ տարեկան որդուն՝ Վահանին։ Սակայն, ընտանիքի ծանոթների կարծիքով, հավանական է, որ մոտ ժամանակներս զույգը եւս մեկ երեխա կունենա։
27-02-2021 10:57
Հիբիսկուսի գործածումը (որը մեզ հայտնի է որպես կարկադե) կարող է դրականորեն ազդել սիրտ-անոթային համակարգի առողջության վրա, նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը եւ մեծացնել կյանքի տեւողությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021
Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.02.2021
Դիտվել է 1705 անգամ
23.02.2021
Դիտվել է 709 անգամ
24.02.2021
Դիտվել է 559 անգամ
25.02.2021
Դիտվել է 458 անգամ
26.02.2021
Դիտվել է 300 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster