Անջելինա Ջոլին այլեւս ցանկալի չէ
01.02.2012
AskMen.com-ի՝ ամենացանկալի կանանց ամենամյա վարկանշային աղյուսակում հետաքրքիր վերադասավորումներ են եղել: Մասնավորապես, այս տարի այնտեղ չեն հայտնվել, օրինակ, Անջելինա Ջոլին ու Ջենիֆեր Էնիսթոնը: Ցանկը, որտեղ ընդգրկվել են 99 հայտնի կանայք, կազմվել է կայքի այցելուների հարցումների համաձայն, որոնց մասնակցել է մոտ մեկ միլիոն տղամարդ:
Առաջին հորիզոնականում է կոլումբիացի դերասանուհի Սոֆյա Վերգարան, ով նախորդ տարի զբաղեցրել էր համանման աղյուսակի երրորդ հորիզոնականը: 39-ամյա Վերգարային այս ցանկում առաջ են մղել «Ամերիկյան ընտանիք» (Modern Family) կատակերգական սերիալում նկարահանումները:
Երկրորդ հորիզոնականում է 19-ամյա մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնը, իսկ երրորդում' «Վիշապի դաջվածքով աղջիկը» ամերիկյան ֆիլմի դերասանուհի Ռունի Մարան: Նրանց հաջորդում են Միրանդա Քերը, Նիկի Մինաժը, Էմմա Սթոունը, Սքարլեթ Յոհանսոնը, Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան: Դիտվել է 2494 անգամ
|