Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մշտապես երիտասարդ աստղ. Շակիրայի գեղեցկության գաղտնիքները

13.03.2017

Շակիրան դարձել է 40 տարեկան, սակայն դա կարելի է իմանալ միայն անձնագրից, քանի որ նրա արտաքինը ոչ մի կերպ չի արտացոլում իրական տարիքը:

Դեմքին դժվարությամբ կարելի է նշմարել մանր կնճիռներ, իսկ կառուցվածքը նույնքան ձիգ և գեղեցիկ է, ինչպես երիտասարդ տարիքում: Ինչու՞մ է նրա գեղեցկության գաղտնիքը: Եվ այսպես.

Որպեսզի մաշկը առողջ և փայլուն երևա, ես օգտագործում եմ շիճուկ` վիտամին C-ով, այն առավել է օգնում, երբ մաշկը ջրազուրկ է: Եթե մաշկը շատ չոր է, ես քսում եմ վիտամին E, որը գնում եմ դեղապատիճով` դեղատանը: Պետք է սեղմել և հանել այն մեջից ու քսել դեմքին: Բացի այդ կարևոր է ամեն երեկո մանրակրկտորեն հանել դիմահարդարումը:

600x580

Ինձ թվում է, որ յուրաքանչյուր աղջկա լավագույն դիմահարդարումը ժպիտն է: Գեղեցիկ ժպիտը պարգևում է վստահության զգացողություն: Այդ պատճառով ատամները նույնպես կարիք ունեն մանրակրկիտ խնամքի: Ես շատ եմ ժպտում, երբեմն լուսանկարիչները նույնիսկ խնդրում են ինձ դադարել դա անել, որպեսզի ավելի լուրջ և սեքսուալ կերպար ստացվի:

600x580

Շատ կարևոր է պաշտպանել մաշկը արևի ագրեսիվ ճառագայթներից: Սովորական արևապաշտպան կրեմի փոխարեն ես օգտագործում եմ մանկականը: Նրա պաշտպանությունը ավելի ուժեղ է: Բացի այդ, ինձ համար կարևոր է, որպեսզի միջոցը պարունակի որքան հնարավոր է քիչ վնասակար քիմիական նյութեր:

600x580

Թռիչքների ժամանակ ես խմում եմ մեծ քանակությամբ սովորական ջուր և խուսափում աղի սնունդից, ինչը պահում է հեղուկը օրգանիզմում:

600x580

Դիմահարդարման մեջ իմ կարգախոսն է՝ որքան հասարակ, այդքան լավ: Ես սիրում եմ քսել բնական երանգների շրթներկ, իսկ շեշտը դնել աչքերի վրա: Սակայն ամեն դեպքում ինձ թվում է, որ ես ավելի լավ տեսք ունեմ կոսմետիկայի նվազագույն քանակի պարագայում: Իմ կարծիքով, այժմ ես ավելի լավ տեսք ունեմ, քան 10 տարի առաջ:

600x580

Եթե ամեն դեպքում ես որոշում եմ դիմահարդարում անել, սովորաբար օգրագործում եմ տոնային հիմք և մի քիչ կարմրաներկ, որի գույնը փորձում եմ ընտրել իմ մաշկից փոքր-ինչ ավելի վարդագույն: Եթե դժվարանում եք ընտրել կարմրաներկի գույնը, ապա փոքր-ինչ ճմկտեք ձեզ և կողմնորոշվեք բնական գույնով:

600x580

Չեմ սիրում որոշ բաներին առավել մեծ նշանակություն տալ: Օրինակ, ես շատ անտարբեր եմ ՍՊԱ ընթացակարգերի և այլ տարբեր բյութի-ընթացակարգերի նկատմամբ: Նաև ուղղակի այն պատճառով, որ ժամանակ չեմ ունենում դրանց համար:

600x580

Ես շատ եմ սիրում ուտել, այդ պատճառով ստիպված եմ ինքս իմ համար կարգ ու կանոն մշակել և հետևել դրան: Այժմ ես նույնպես շատ եմ ուտում, սակայն ընտրում եմ միայն օգտակար սնունդ: Ես ուշադիր եմ իմ սննդակարգին, սակայն երբեմն ինձ թույլ եմ տալիս թուլանալ: Օրինակ, շատ եմ սիրում շոկոլադ, առանց դրա ես ոչ մի կերպ չեմ կարողանում:

600x580

Ես փորձում եմ կանոնավոր կերպով զբաղվել սպորտով, սակայն սիրում եմ փոխել պարապմունքներս, որպեսզի չձանձրանամ: Մի քիչ զբաղվում եմ բռնցքամարտով, մի քիչ պարով, երբեմն թենիս եմ խաղում կամ ուղղակի գնում եմ մարզասրահ: Ես պարապում եմ շաբաթական 5 կամ 6 օր:

600x580

Մազերի խնամքի համար չեմ օգտագործում հատուկ թանկանոց միջոցներ: Արևին դուրս գալուց առաջ քսում եմ կոնդիցիոներ, սիրում եմ յուղեր և շամպուններ՝ առանց սուլֆատների:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9821 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 627 անգամ
04.05.2024
Դիտվել է 213 անգամ
07.05.2024
Դիտվել է 169 անգամ
08.05.2024
Դիտվել է 165 անգամ
09.05.2024
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster