Սիրախաղի 8 հնարք, որոնց դեմ չի կանգնի ոչ մի տղամարդ
22.02.2017
Ֆլիրտն իսկական արվեստ է: Որոշ մարդիկ սիրախաղում են անգիտակցաբար, որովհետև սեթևեթանքը նրանց մոտ ի ծնե է դրված: Որոշները, հակառակը, չեն հասկանում, թե ինչ նշան կարելի է տալ հակառակ սեռի ներկայացուցչին՝ նրա ուշադրությունը գրավելու համար:
Իրականում, սակայն, դա այդքան էլ բարդ չէ, բավական է իմանալ մի քանի հնարք:
Հայացք
Բնականաբար, այն կարևոր դեր է խաղում: Եթե դուք ցանկանում եք որևէ մեկին նշան տալ, ուրեմն արժե նայել նրան ժպիտով կամ վառ հայացքով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակ եք դուք նրան ճանաչում և ճանաչո՞ւմ եք արդյոք, թե՞ ոչ:
Հպում մազերին
Այս խաղային ժեստը նույնպես կարող է սիրախաղի մաս լինել: Մարմնի լեզվով դա նշանակում է, որ զրուցակիցը ձեզ հետաքրքիր է:
Ծիծաղ
Եթե դուք անկեղծորեն ծիծաղեք նրա կատակների վրա, ապա ցույց կտաք ձեր հետաքրքրությունը մարդու հանդեպ: Սակայն ուշադիր եղեք, այս գործում կարևորը չափը չանցնելն է:
Աչքեր
Տեսողական կոնտակտն ամենալավն է աշխատում: Հենց դա է թույլ տալիս շարունակել անտեսանելի կապող թելը՝ ապագա զույգի միջև:
Հենում ուսերին
Այս ժեստով դուք ցույց եք տալիս ձեր վստահությունը և մտերմանալու ցանկությունը:
Հպում
Բացի շփումից, կարևոր է նաև կարգավորել շփումը, այդ պատճառով դուք կարող եք հանկարծակի դիպչել նրա ձեռքի որևէ հատվածին:
Շփոթմունք
Դա շատ է գրավում որոշ տղամարդկանց, այդ պատճառով, եթե նրան հաջողվել է շփոթեցնել ձեզ, լավ իմաստով, իհարկե, ուրեմն պետք չէ դա թաքցնել:
Ուտելիք կիսելը
Եթե դուք արդեն սկսել եք հանդիպել, ուրեմն հարաբերությունների նախնական փուլում զույգերը փորձում են իրենց ամաններում եղած ուտելիքը կամ նույնիսկ՝ կերակրում միմյանց:
Կարևոր հանգամանք. եթե դուք նկատել եք, որ տղամարդուն դուր չեն գալիս ձեր հպումները կամ այլ գործողությունները, չարժե կրկնել դրանք մոտ ապագայում: Ձեզ պետք է ուղղակի մի քիչ սպասել, քանի որ հնարավոր է, նա ուղղակի պատրաստ չէ անցնել հարաբերությունների նոր փուլի:
Սիրախաղ անելը հաճելի է, այդ պատճառով մի զրկեք ձեզ այդ փոքր հաճույքից: Կարևորը չմոռանալ, որ ամեն ինչում չափ ու սահման կա:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9637 անգամ
Читать на русском
|