Ով կհավատա, որ մեր ժամանակի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Ջենիֆեր Լոպեսը, շուտով կդառնա 50 տարեկան: Իր 47-ում երգչուհին զարմանալիորեն երիտասարդ տեսք ունի և տարեց տարի միայն գեղեցկանում է:
Ահա որոշ գաղտնիքները, որոնք օգնում են նրան խաբել ժամանակը:
Ճիշտ ապրելակերպ
Վերջին տարիներին Ջեյ Լոն առողջ ապրելակերպ է վարում: Նա չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում: Ավելին, նա նաև հանել է սուրճն իր ամենօրյա սննդակարգից: «Ես չեմ խմում, չեմ ծխում, ամբողջությամբ հրաժարվել եմ կոֆեինից: Դրանք մեր մաշկի գլխավոր թշնամիններն են, կնճիռների և անգույն մաշկի պատճառները»,- ասում է Ջենիֆերը: 47-ամյա երգչուհու սննդակարգում չկա քաղցրեղեն, տապակած մթերքներ: Նա միայն սնվում է գոլորշու վրա պատրաստված սեզոնային մթերքներով՝ բրոկոլի, սպանախ, կինոա, կանաչ բանջարեղեն:
Միաժամանակ Լոպեսը երբեք դիետաներ չի պահում: Նրա սննդակարգում շատ են սպիտակուցները և ածխաջրերը:
Սպորտ
Ջենիֆեր Լոպեսը չի պարծենում իր սպորտային ձեռքբերումներով: Երգչուհին օրական մեկ ժամ տրամադրում է սպորտին: Ուժային վարժությունները համադրվում են առավոտյան յոգայով և 20-րոպեանոց մեդիտացիայով: Եվ այսպես՝ ամեն օր:
Խմամք
47-ամյա երգչուհին համոզված է, որ սպորտը և ճիշտ սննդակարգը արդյունավետ չեն լինի առանց 10-ժամյա քնի: Այն ոչ միայն բարձրացնում է աշխատանքային արդյունավետությունը, այլև լավ ազդեցություն է ունենում մաշկի վրա: Բացի այդ Ջեյ Լոն փորձում է օրական խմել 1,5 լիտր ջուր:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։