Իվանկա Թրամփն ամերիկյան երազանքի իրական մարմնավորում է: Հարուստ և հայտնի ծնողների՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի և չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի դուստրը, բիզնեսլեդի է, հաջողակ դիզայներ, նախկին մոդել, օրինակելի մայր ու հավատարիմ կին:
Ինչպես և իր խորթ մայրը` Մելանիա Թրամփը, Իվանկան նախընտրում է դասական, զուսպ ոճ: Նրա ամենօրյա դիմահարդարումը կազմված է մաշկի կատարյալ տոնից, աչքերի վրա շեշտադրումից և սպիտակաճերմակ ժպիտից:
Երեկույթներից առաջ Իվանկան իրեն հանձնում է մասնագետների ձեռքը, սակայն պահպանում է խիստ կանոնները: Սովորաբար նա շեշտը դնում է թեթև տոնային միջոցների վրա, կարմիր շրթներկի, նյուդային ստվերաներկերի և վարդագույն կարմրաներկի վրա:
Իվանկան իր հետ մշտապես ունենում է երեք պարտադիր իր՝ իր սեփական բույրը` Ivanka Trump, դիմափոշի SPF-գործոնով և շուրթերի բալզամ: Նրա դիմահարդարման գլխավոր կանոնն է` երբեք չմոռանալ գիշերը լվանալ կոսմետիկան: «Երբ ես դեռահաս էի, մի օր գիշերվա կեսին մայրիկս ինձ արթնացրեց, որպեսզի շտապ մաքրեմ դիմահարդարումս: Նա բացատրեց, որ դա կործանարար է մաշկի համար և այժմ հասկանում եմ, որ նա իրավացի էր»,- հիշում է Իվանկան, հարցազրույցներից մեկի ընթացքում:
Իվանկան չի սիրում բարդ սանրվածքներ: Նրան ավելի հաճախ կարելի է տեսնել բաց թողնված մազերով, խոպոպներով կամ տարբեր տեսակի պոչիկներով: Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահի դուստրը երբեք չի չորացնում մազերը ֆենով: Հարթ մազեր ստանալու համար նա կարմրաներկի վրձնի վրա ցանում է մազերի լաք և անցնում մազերի վրայով:
Իվանկայի մոդելային կառուցվածքի վրա չեն արտացոլվել նույնիսկ երեք հղիությունները: Նրա խոսքերով` կառուցվածքը պահպանել նրան օգնում են օրգանիկ մթերքները, վազքը, կիտրոնով ջուրը: Իսկ սթրեսը նա հանում է մերսման և համամի միջոցով:
Իվանկա Թրամփը համոզված է, որ կոսմետիկան երբեք կնոջը իսկական գեղեցիկ չի դարձնի: «Ինքնավստահությունը, ներքին ուժը և գթասրտությունը՝ սրանք են գեղեցկության գլխավոր գաղտնիքները: Դիմահարդարումը և մաշկի խնամքը շատ լավ է, սակայն այն թե ինչպիսի մարդ ես դու, ավելի կարևոր է»:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։