Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

18 իմաստուն արտահայտություն Էսթե Լաուդերից, ով ստեղծել է գեղեցկության կայսրություն

13.01.2017

Էսթե Լաուդեր... Նրա կյանքի գլխավոր նպատակը աշխարհի բոլոր կանանց գեղեցիկ և անկրկնելի դարձնել էր, ինչի համար էլ նա ստեղծեց ոչ թե ուղղակի կոսմետիկ բրենդ, այլև գեղեցկության բազմամիլիոնանոց կայսրություն:

Նույնիսկ հասնելով մեծ հաջողության և դառնալով գեղեցկության ինդուստրիայում մեծ ազդեցություն ունեցող անձնավորություն, նա չի դադարել լինել սիրող կին և հոգատար մայր: Այդ պատճառով, կարդալով կյանքի, տղամարդկանց, հաջողության մասին նրա արտահայտությունները, ցանկություն է առաջանում հետևել դրանց:

Կյանքի մասին

- Երբեք պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ: Մի ձգտեք անպայման առանձնանալ ամբոխից: Այդ կերպ արտահայտվում է վատ ճաշակը, դա տհաճ է և անհարգալից:

- Դուք պահածոյացված ձուկ չեք պիտանելիության ժամկետով, այդ պատճառով կարիք չկա հուսահատվելու, ամեն ինչ դեռ առջևում է:

- Տխուր է հետևել նրանց, ովքեր հաշվում են տարիները և փոխարենը կյանքից հաճույք չեն ստանում:

- Մի հաշվեք սեփական խնդիրները, մի սևեռվեք դրանց վրա, ուրախացեք ձեր ձեռքբերումներով:

600x580

Տղամարդկանց մասին

- Փնտրեք հոգի ունեցող մարդու, մոռացեք ապահովվածների մասին:

- Երբ տղամարդը համբուրում է կնոջ ձեռքը, նա կարդում է իր տոհմաբանությունը:

- Կարելի է չնկատել սիրած մարդու մանր թերությունները: Սակայն դա միայն այն դեպքում, երբ նրա մոտ եղած մնացած ամեն ինչի հետ դուք համաձայն եք: Գեղեցիկ բառերը, իհարկե, տպավորիչ են, սակայն ոչինչ չի փոխարինի իրական հավատարմությանը և վստահությանը: Չէ՞ որ իրական դեմքը երևում է կյանքի դժվար փուլերում, իսկ դրա համար դուք պետք է ամբողջությամբ վստահեք նրան, ում պատկանում է ձեր սիրտը:

Հաջողության մասին

- Մարդիկ իրենք են «ստեղծում» սեփական հաջողությունը, չվախենալով դիմել ռիսկի և լսելով սեփական ներքին ձայնին:

- Եթե ցանկանում ես ստանալ, ուրեմն պետք է ծախսես:

- Դուք կարող եք սխալվել, սակայն... միայն մեկ անգամ:

- Նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցը հաջողության «ալիքի» վրա տրամադրվելն է: Դա կենսական նշանակություն ունի:

- Հստակ պատկերացրեք հաջողությունը և այն իրականություն կդառնա:

- Ամենամեծ միֆը կայծակնային հաջողության մասին հրաշալի բանաձևն է:

Գեղեցկության մասին

600x580

- Գոյություն չունեն տգեղ կանայք, կան նրանք, ովքեր ծուլանում են խնամել իրենց կամ անտարբեր են սեփական արտաքինի հանդեպ:

- Աշխարհի ամենահրաշալի դեմքը ձերն է:

- Գեղեցիկ լինելու ցանկության մեջ ոչ մի գոռոզություն չկա: Հակառակը, դա բավականին պրագմատիկ է:

- Եթե դուք գոհ եք ձեր արտաքինից, ուրեմն ունեք հրաշալի տրամադրություն և հետևաբար պատրաստ եք, որպեսզի ամբողջ աշխարհը ձեր ոտքերի տակ լինի:

- Յուրաքանչյուր կին հրաշալի է այնքան, որքան նա ինքն է համարում:

- Դիմահարդարումը հիանալի միջոց է ինքնաբացահայվելու, ինքնադրսևորվելու համար:

- Տհաճ օրը առիթ չէ մարդկանց մոտ առանց դիմահարդարման հայտնվելու համար: Հակառակը, դուք պետք է արևի նման վառ լինեք: Իսկ լավ տրամադրության համար ձեզ անհրաժեշտ է անկկրկնելի բույր:

- Գեղեցիկ լինելու համար պետք չեն գաղտնի գիտելիքներ կամ անհավանական մանիպուլյացիաներ: Անհրաժեշտ է ողջամտություն, կոսմետիկ միջոցներից հասկանալու ունակություն և անդադար պրակտիկա:

Միշտ նրբագեղ և սիրալիր Էսթե Լաուդերը մինչև կյանքի վերջ նախընտրում էր հագնվել վառ։  Նրան երբեք հնարավոր չէր բռնացնել առանց կատարյալ սանրվածքի և գրագետ դիմահարդարման: Ոչ մեկ չգիտեր նրա տարիքը, սակայն բոլորը գիտեին անունը: Գեղեցկության ինդուստրիայի բիզնես լեդիի արտահայտությունները գեղեցկության, ոճի, հաջողության և կյանքի մասին, արդիական են մինչև հիմա և կարող են օրինակ ծառայել գեղեցկության սեռի ներկայացուցիչների համար:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9710 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 703 անգամ
01.05.2024
Դիտվել է 677 անգամ
30.04.2024
Դիտվել է 244 անգամ
03.05.2024
Դիտվել է 122 անգամ
04.05.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster