Ստեղծվել է նոր սերնդի էլկտրամագնիսական եռանիվ
18.04.2012
Սլովակ դիզայներ Մատուշ Պրոչաժկան (Matus Prochaczka) ստեղծել է «Մագ» էլկտրամագնիսական եռանիվը: Եռանիվում միավորված են էլեկտրական շարժիչը և մագնիսի էներգիան: Այդ փոխադրամիջոցում օգտագործվել է մագնիսային պլատֆորմ. այն կարող է շարժվել միայն հատուկ կառուցված ճանապարհով:
Եռանիվի ինտերիերն անսովոր է եւ բավական օրիգինալ, նստատեղերը նախագծված են 3mesh տեխնոլոգիայով: 3mesh-ը եռաչափ գործվածք է՝ պատրաստված պոլիեսթերից, ունի խիտ ցանցի տեսք, որի հատվածները միացված են իրար ուղղահայաց մանրաթելերով: 3mesh-ը վնասակար չէ էկոլոգիական տեսանկյունից. այն ճկուն է, առաձգական, տարբեր հատվածներում փոխում է փափկությունն ու ձեւը: Դիտվել է 7017 անգամ
Читать на русском
|