Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչու չի կարելի նստել ոտքը ոտքին գցած

01.12.2016

Մեզանից շատերը ոտքը ոտքին են գցում նստելուց և անում են դա գրեթե ինքնաբերաբար: Այդ դիրքում մենք երևում ենք ավելի նրբագեղ և սեքսուալ: Այն հաճախ անվանում են «կանացի»: Մենք ընդունում ենք այս դիրքը առանց մտածելու: Սակայն քչերը գիտեն, թե ինչ լուրջ հետևանքների դա կարող է հանգեցնել:

Այս դիրքում ժամերով նստելը կարող է հանգեցնել նրբոլոքային նյարդի կաթվածի կամ ուղղակի կաթվածի: Պարզվում է, դիքրը, որ կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների դա ոտքերի խաչակնքումն է:

Դեռ 2010թ-ին մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երկար ժամանակ ոտքը ոտքին գցած նստելը բարձրացնում է արյան ճնշումը: Եթե նույնիսկ դուք այդպիսի խնդիր չեք ունեցել, այս դիրքից հրաժարվելը կօգնի ձեզ դառնալ ավելի առողջ և խուսափել արյան շրջանառության հետ կապված խնդիրներից:

600x580

Արյան ճշման բարձրացման պատճառն այն է, որ երբ դուք դնում եք ոտքը մյուսի ծնկին, անոթների վրա հավելյալ ճնշում է գործադրվում և դեպի սիրտ գնացող արյան քանակը շատանում է, ինչը արդյունքում հանգեցնում է ճնշման բարձրացման: Մեկ այլ բացատրությամբ՝ ճնշումը բարձրանում է ոտքի մկանների իզոմետրիկ կրճատման արդյունքում (դա տեղի է ունենում, երբ հոդերը չեն շարժվում և մկանները չեն փոխում իրենց երկարությունը): Այդ է պատճառը, որ կոճերի մոտ խաչակնքումը չի բերում այդպիսի արդյունքի, ինչպիսին ոտքը ոտքին գցելը:

Այս դիրքը նաև կարող է բերել կոնքերի մկանների հետ խնդիրների: Երկար ժամանակ այդ դիրքում նստելը ժամանակի ընթացքում կոնքերի ներսի հատվածի մկանները դարձնում է ավելի կարճ, իսկ արտաքին մկանները ավելի երկար, արդյունքում հոդերը կարող են տեղաշարժվել:

600x580

Այս դիրքով նստելու սովորությունը մեծացնում է վարիկոզային ցանցի հայտնվելու հավանակությունը ոտքերի վրա: Չնայած նրան, որ զարկերակների վարիկոզային լայնացումը մեծամասամբ ժառանգական է, ոտքերի հաճախակի խաչակնքումը կարող է բերել սեղմված զարկերակների բորբոքում:

Եվ վերջապես, հետազոտությունները ցույց են տվել, որ եթե օրական 3 ժամից ավելի նստել խաչակնքված ոտքերով, զարգանում է կուզիկություն, առաջանում են ցավեր մեջքի ներքևի հատվածում և պարանոցում, ինչպես նաև՝ անհարմարության զգացողություն կոնքերում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8282 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 556 անգամ
01.05.2024
Դիտվել է 337 անգամ
25.04.2024
Դիտվել է 265 անգամ
26.04.2024
Դիտվել է 225 անգամ
27.04.2024
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster