Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Երբ մտածեմ վերջին կանգառի մասին, կնշանակի կյանքն ավարտվել է». Հայկ Աֆրիկյան

14.10.2016

Իրենց ուսուցչին՝ ընկեր Հայկին, ուսուցիչների տոնի կապակցությամբ անակնկալ մատուցելու համար աշակերտները հավաքվել էին Level One դերասանական ստուդիայի մուտքի մոտ: Ներս մտնելիս, իսկույն հասկացա, որ խոսքը դերասան Հայկ Աֆրիկյանի մասին է, ով դեռ ուսանող եղած ժամանկներից մտածում էր. դասախոսը պետք է լինի ընկերական և իր ողջ գիտելիքները փոխանցի ուսանողներին: Ընկեր Հայկի և իր աշակերտների հետ ստեղծած անմիջական միջավայրը տեսնելուց հետո հասկացա, որ դերասան Հայկ Աֆրիկյանը հասել է իր երազաքին: 

LADYNEWS.am-ի հյուրասրահում է ռեժիսոր, դերասան, երգիչ, մոդել Հայկ Աֆրիկյանը։

- Հայկ, վաղուց հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում էկրաններին: Ինչո՞վ է պայմանավորված երկարատև լռությունը:

- Լռության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ամբողջությամբ զբաղված եմ իմ ստուդիայով: Ես ծնողի նման հետևում եմ երեխաներիս և ցանկանում, որ նրանք փողոցում քայլելիս նույնիսկ իրենց խոսելաձևով տարբերվեն: Երբ մարդը հայտնություն է ձեռք բերում, շատ դեպքերում դառնում է անհասանելի:Ես երեխաներին սովորեցնում եմ չլինել այդպիսին, նրանց մեջ սերմանում եմ լինել հասարակ, ուղղակի մարդ:

600x580

Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր շատ-շատ սերաիլներ որակազրկվել են, որովհետև էկրանին են հայտնվել այնպիսի մարդիկ, ովքեր բոլորովին կապ չունեն դերասանական արվեստի հետ:Ես նրանց չեմ մեղադրում, նրանք մեղավոր չեն:

Մյուս պատճառն էլ այն է, որ դերասաններն այսօր շատ ցածր են վարձատրվում: Բացի դա դերասանի մոտ գալիս է մի պահ, երբ նա լիցքավորվելու կարիք է ունենում: Փորձում եմ հիմա գեղարվեստական ֆիլմերում հանդես գալ, քանի որ այնտեղ կա արհեստավարժություն:

- Ֆեյսբուքում հաճախ եք կիսվում նոր նկարահանվող ֆիլմի շրջանակներում արված նկարներով: Ֆիլմում նկարահնվելու է նաև Ձեր եղբայրը: Կպատմե՞ք նոր աշխատանքների մասին:

- Վերջերս նկարահանվեցի հայ-ռուսական համատեղ գեղարվեստական ֆիլմում, որի մասին ինձ վերապահված չէ դեռևս խոսել: Հավանաբար մյուս տարի ֆիլմն արդեն մեծ էկրաններին կլինի: Նշեմ, որ ֆիլմը կոմեդիայի ժանրում է նկարահնված: Այն այսօրվա կոմդեիաներին նման չէ, քանի որ այնտեղ կա նաև գրականություն, դրամատուրգիական ճիշտ կառուցվածք և բարձր պրոֆեսիոնալիզմ:

Իմ կերպարը ֆիլմում շատ հետաքրքիր է: Այնտեղ հանդես եմ գալիս որպես թիկնապահների ղեկավար, ով միշտ իր ղեկավարի կողքին է: Կերպարը ի սկզբանե այլ է եղել, բայց երբ ես գնացի ռեժիսորի մոտ այնպես ստացվեց, որ վերջինս ինձ տեսնելուց հետո կերպարը փոխեց և հարմարեցրեց ինձ: Ֆիլմում խաղում եմ եղբորս հետ: Նրա հետ աշխատելը բարդ չէ: Մենք շատ տարբեր ենք, բայց և շատ նման ենք: Ճաշակով նույնպես նման ենք, նաև՝ կյանքի մոտեցումներով, մտածելակերպով: Շատերն ասում են անգամ շարժուձևով ենք նման: Ես անհարմարություն չեմ զգացել նրա հետ աշխատելիս:

600x580

- Բացի դերասան լինելուց, նախկինում հանդես եք եկել որպես երաժշտական խմբի անդամ: Հայկ, Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ մի քանի պատրաստ երգեր ունեք, պետք է ձայնագրել և, եթե կրկին ներկայանաք այս ոլորտում, հանդես կգաք սոուլ ժանրում: Արդեն գրեթե երեք տարի է անցել: Ժամանկը չէ՞ դրանք  ներկայացնել հանրությանը:

-Դա իմ թույլ տեղն է: Ես մինչ օրս ապրում եմ երգարվեստով: Ինձ համար իսկական երգարվեստը ջազն է, սոուլը, բլյուզը, հայկական երաժշտության մեջ Կոմիտսը, Հախվերդյանը, Հայրիկ Մուրադյանը, Ֆորշը, Էվելինա Մակարյանը: Ես չեմ լսում այն ամենը, ինչ այօր ունենք: Այսօր բոլորը երգում են «սեր», «յարս», նույն թեմաները: Ընդունելու համար այն, ինչ այսօր երգում են, պետք է տեսակով լինել այդպիսին: Ես այդպիսին չեմ: Ունեմ երկու սոլո կատարում, որոնց հիման վրա մինչ այսօր, ժամանակի պատճառով, չի ստացվում տեսահոլովակ նկարահանել: Ես ուզում եմ լինի գեղեցիկ, ճիշտ մատուցում: Հավանաբար գալիք տարի կլինի տեսահոլովակ:

Իմ ամենաքաղցր հիշողությունները կապված են մեր երաժշտական խմբի հետ: Մեր երգերում չկար չարություն: 2007 թվականին Կալիֆորնիայում ձայնասկավառակ թողարկեցինք, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցեցինք հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնադրամին:

- Իրական կյանքում ամաչկոտ եք: Ասում են՝ ամաչկոտ մարդը չի կարող «բեմի մարդ» լինել: Ձեր դեպքում հակառակն է՝ բեմում ավելի ազատ եք: Ինչպե՞ս է այդ փոփոխությունը տեղի ունենում:

- Մարդու այն տեսակն եմ, որ հոգեպես մի քիչ ուրիշ եմ: Իսկապես կյանքում շատ ամաչկոտ եմ: Երևի դա լավ է, քանի որ, երբ մարդը կորցնում է ամոթի զգացումը, նշանակում է՝ մարդ ասվածից հեռացել է: Միշտ պետք է «դուխով» լինել, եթե մի բան անում ես, պետք է չկաշկանդվել: Իսկ բեմում պետք է «դուխով» լինել:

600x580

- Հայկ, համբերատա՞ր եք:

- Ես շատ ուժեղ մարդ եմ, նաև համբերատար, բայց մի կետ կա, երբ հասնում են դրան, կորցնում եմ համբերատարությունս: Ես ինքս ինձ բարի մարդ եմ համարում:

- Թե ֆեյսբուքյան Ձեր գրառումներում, թե հարցազրույցներում հաճախ ենք հանդիպում Աստված բառին: Այսօր շատերն են վախենում խոսել Աստծո մասին: Աստվածավախ ե՞ք:

- Եթե ինձ հարցնեք ինչի՞ց եմ վախենում, կպատասխանեմ՝ Աստծո բարկությունից և, եթե ինձ հարցնեք, թե ո՞ւմ եմ այս ամենի մեջ շատ սիրում, կպատասխանեմ՝ Աստծուն: Մարդիկ թող Աստծուց չամաչեն, որովհետև նեղության մեջ Նրա անունն են տալիս: Ինչո՞ւ է նրանց թվում, որ Աստված էլ նրանցից չի ամաչում: Ես վախենում եմ ոչ թե Աստծուց,այլ նրանից, որ չբարկացնեմ Նրան: Դրանք տարբեր բաներ են: Պետք է չար գործերից վախենալ, ոչ թե Աստծուց: Իմ ֆեյսբուքյան գրառումներն անելիս միշտ մտածում եմ, եթե մարդիկ կարդան ու նրանցից գոնե մեկի մեջ ինչ-որ բան փոխվի, ուրեմն իմ կյանում ինչ-որ բան արել եմ: Իմ էջում տեղադրում եմ այնպիսի բաներ, որոնց կարիքը մարդիկ, գուցե չգիտեն, բայց՝ ունեն:

- Դերասան, ռեժիսոր, երգիչ մոդել և, ի վերջո, դասախոս: Կարծես ճամփորդում եք Ձեր բոլոր երազանքների միջով: Որտե՞ղ է լինելու վերջին կանգառը:

- Երբ մտածեմ վերջին կանգառի մասին, կնշանակի կյանքը ավարտվել է (ծիծաղում է): Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ: Եթե մարդը չգոհանա իր ունեցածից՝ դա էլ կկորցնի: Ես չէի սիրում մոդելի իմ աշխատանքը, չգիտեմ, ինչպես ստացվեց, որ հայտնվեցի այդ ոլորտում: Թե’ երգը, թե’ «Անուրջներ» հեռուստասերիալից Մարկի կերպարն ու իմ դասախոսական աշխատանքը ես շատ եմ կարևորում:

600x580

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կին ընթերցողներին:

- Կցանկանայի սկսեին լսել ճաշակով երաժշտություն, ամենակարևորը՝ չկորցնեն հայուհու իրենց կերպարը: Քիչ ժամանակ անցկացնեն ֆեյսբուքում և դրա փախոարեն լավ գիրք կարդան: Օրինակ, թող սկսեն պիեսներ, հեքիաթներ կարդալ, թող Շեքսպիր, Չեխով, Վիլիամ Սարոյան և այլ հեղինակների կարդան, ծանոթանան տարբեր երկրների գրականությանը ու մտորեն իրենց ընթերցածի շուրջ: Թող լսեն լավ երաժշտություն, օրինակ Սիրուշո, Շուշան Պետրոսյան, Ուիթնի Հյուսթոն, Մայքլ Ջեքսոն և այլոց: Երաշտությունը մարդու մեջ ներգործող է, և քո ապրելակերպն ու մտածելակերպը մեկ այլ հորիզոնի վրա է տեղափոխում:

- Բազմաթիվ երկրպագուհիներ անհամբերությամբ սպասում են Ձեզ նորից տեսնել էկրաններին: Կա՞ն նոր նախագծեր:

-Այո’, կա նոր նածագիծ: Այժմ նկարահանվում եմ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքը շարունակվում է» հեռուստասերիալում:

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am



 

Դիտվել է 7745 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 749 անգամ
29.04.2024
Դիտվել է 720 անգամ
30.04.2024
Դիտվել է 257 անգամ
03.05.2024
Դիտվել է 134 անգամ
04.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster