4 սխալ դիմահարդարման մեջ. սովորում և ուղղում ենք
28.09.2016
Բացահայտում և ուղղում ենք սխալները:
ՈՒնքեր
Սխալ․ շատ մուգ մատիտ է ընտրված, այն ծանրացնում է աչքը, բացի այդ հոնքի սկիզբը չափազանց «խիստ» է:
Լուծում․ կամարը ներկել վերևում և ներքևում, որտեղ քիչ են մազերը: Այն լայնացնում է ունքերը: Բացի այդ՝ սանրում ենք ունքերը:
Աչքեր
Սխալ․ շագանակագույն գույնը գրեթե չի երևում աչքի ծալքում, իսկ ներքևի թարթիչների վրա շեշտադրումը ծանր տեսք է հաղորդում:
Լուծում․ մատիտով անցնել թարթիչների գծով, իսկ մուգ ստվերաներկը քսել միայն աչքերի անկյուններին:
Այտոսկրեր
Սխալ․ դեպի վերև ձգվող կարմրաներկն անառողջ կարմրություն է հաղորդում: Այդ հատվածում ավելի լավ է ավելացնել հայլայթեր:
Լուծում․ միջոցը քսել բացառապես թուշիկների վրա և ավելի բարակ շերտով: Դա դեմքն ավելի թարմ է դարձնում:
Շրթունքներ
Սխալ․ շրթներկը սահմաններից դուրս է եկել, իսկ ծայրերը հակառակը, ներկված չեն:
Լուծում․ շրթունքի վերևի մասը մի քիչ սրացնել: Դա խորհուրդ է տրվում անել փափուկ դիմագծեր ունեցողներին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7269 անգամ
Читать на русском
|