«Տիտանիկ» ֆիլմով Հոլիվուդում հռչակված Քեյթ Ուինսլեթն առաջին անգամ ուժերը փորձել է որպես գրող:
Գիրքը մի նախագծի մաս է՝ ուղղված աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելուն: Այն կոչվում է «Ոսկե գլխարկ»: Դերասանուհին նախագծի մեջ ներգրավել է նաև իր հայտնի ընկերներին' Լեոնարդո Դիկաբրիոյին, Ջորջ Կլունիին, Պենելոպե Կրուզին, Անջելինա Ջոլիիի:
Նախագծի համար նրանք նկարվել են իրենց ամենասիրելի գլխարկով և պատասխանել միևնույն հարցին' «Եթե Դուք կորցնեք խոսելու կարողությունը, և գլխարկը հնարավորություն տար արտահայտել, ինչ կասեիք»: Կլունին խոստովանել է. «Ես զղջում եմ «Բեթմեն և Ռոբին» ֆիլմի համար»:
Անջելինա Ջոլին հորդորել է. «Բանջարեղեն կերեք»:
Այս գրքի ստեղծմանը մղել է «Արևային տղա» ֆիլմը, որտեղ Քեյթը հանդես է եկել պատմողի դերում: Ֆիլմը 11-ամյա տղայի մասին է, ով տառապում է աուտիզմով և չի կարող խոսել: Համատեղ աշխատանքից հետո, Քեյթը մտերմացել է այդ ընտանիքի հետ, և նրանք միասին հիմնել են բարեգործական ֆոնդ՝ «Ոսկե գլխարկ» բարեգործական կազմակերպությյուն» անվամբ: Թե հիմնադրամի և թե գրքի անվան ստեղծմանը ծառայել է տղայի գրած բանաստեղծությունը, որտեղ նա կարողանում է խոսել' հագնելով կախարդական գլխարկը:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։