Ամերկուհին վաճառում է նախկին սիրեցյալներից ստացված նվերներ
01.02.2012
Քսանութամյա ամերիկուհի Անաբել Էկտոնի օնլայն նախագիծը, որը կոչվում է «Միևնունույնն է՝ այն երբեք էլ դուր չի եկել» (Never Liked It Anyway) անվանումը, դարձել է հարսանեկան զգեստների, ոսկե զարդերի, խաղալիքների, անգամ' ուղեգրերի վաճառատեղի: «Մարդիկ, ովքեր վերջերս տարել են սիրելիից բաժանման ցավը, չպետք է լաց լինեն այդ իրերի վրա: Նրանք պետք է առաջ ընթանան, և ես նրանց հնարավորություն եմ տալիս ազատվել անպետք իրերից»,-ասում է Անաբելը:
Ինքը' նյույորքաբնակ Անաբելը, իր ընկերոջից բաժանվել է 2011 թ. դեկտեմբերի 25-ին, և արդեն 2012 թվականին նրա Never Liked It Anyway.com կայքը սկսեց գործել: Եվ այսպես, «փախած» հարսնացուի 1600 դոլարանոց զգեստը կարելի է գնել 750-ով, իսկ անբաժանելի սիրո տխուր պատմությամբ 8450 դոլարանոց մատանին' երկուսուկես հազարով: Դիտվել է 5434 անգամ
Читать на русском
|