Կիտրոնը` օդի թարմեցուցիչ
25.07.2016
Մեզանից յուրաքանչյուրը սառնարանում գտել է մնացած մթերքներ, որոնք ժամանակին չեն օգտագործվել: Այս հոդվածում ներկայացվում է, թե ինչպես վարվել մնացած կիտրոնի հետ:
Դրանցից կարելի է պատրաստել օդի բնական թարմացուցիչ: Այս միջոցով դուք ձեր բնակարանին կպարգևեք անփոխարինելի բույր և կվերացնեք տհաճ հոտերը: Այս միջոցի համար կարելի է օգտագործել և կիտրոն և լայմ:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
1. Մի քանի մնացած կիտրոն 2. Սոդա 2. 1-2 դարչնի ճյուղ:
Պատրաստման եղամակը․
1. Փոքր տարայի մեջ լցրեք մի քիչ սոդա:
2. Ամեն կիտրոնի կողմից արեք խաչանման կտրվածքներ և տեղադրեք սոդայով տարայի մեջ:
3. Առավել լավ արդյունքի համար ավելացրեք նաև դարչնի մի քանի ճյուղ:
Այս միջոցը ոչ միայն հիանալի կերպով կթարմացնի օդը, այլև կմաքրի տարածքը բացասական էներգիայից: Այդ պատճառով ավելի լավ է այդ տարան դնել այն սենյակում, որտեղ դուք քնում եք կամ ամենաշատ ժամանակն եք անցկացնում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5273 անգամ
Читать на русском
|