Լայն հոնքերի նորաձևությունն իր կանոններն է թելադրում: Մեզանից շատերը ցանկանում են ունենալ հենց այդպիսի հոնքեր: Սակայն հաճախ արդյունքն այդքան էլ գրավիչ չի ստացվում: Ահա 7 տարածված սխալ, որոնք տեղ են գտնում հոնքերի խնամքի ժամանակ:
Սխալ ընտրված երանգ
Սա ամենատարածված սխալն է, որը ունակ է սպանել յուրաքանչյուր կերպար: Հոնքերը չպետք է շատ մուգ լինեն, չպետք է ունենան տաք կարմրագույն երանգ, եթե ձեր մազերի գույնը սառն է: Կատարյալ տարբերակը հոնքերի համար մազերի հիմնական գույնից 1-2 տոն մուգ լինելն է, բայց ոչ ավելի:
Տատուաժ
Անհաջող արված տատուաժը տարիք է ավելացնում, փոխում երանգը և շատ հաճախ էժանագին տեսք հաղորդում: Իհարկե, լինում են նաև հաջող տարբերակներ, սակայն ռիսկը շատ մեծ է:
Չեք ուղղում ձևը
Որպեսզի հոնքերը կատարյալ տեսք ունենան, պետք չէ փորձել ինքնուրույն ձև տալ դրանց: Լավ մասնագետը գիտի համամասնության բոլոր կանոնները և այնպիսի հնարքներ, որոնք դուք չեք կարող կրկնել: Այդ պատճառով, եթե ցանկանում եք ստանալ հոնքերի գեղեցիկ ձև, սկզբում գնացեք մասնագետի մոտ, իսկ հետո արդեն պահպանեք տրված ձևը՝ միայն հանելով աճող մազիկները:
Օգտագործում եք անորակ ունելի
Հոնքերի ունելին անկարևոր բան չէ, որի համար չարժե գումար ծախսել: Անորակ ունելին չի կարող զգուշորեն հեռացնել կարճ մազիկները:
Չափազանց չոր մատիտ
Հոնքերի մատիտը պետք է փափուկ լինի, որպես կարիք չլինի պինդ սեղմել այն՝ հանկարծակի վնասելով մազիկները: Եվ հիշեք․ աչքերի համար նախատեսված շագանակագույն մատիտը նույնպես չի համապատասխանում մեր նպատակին՝ դարձյալ պնդության համար:
Կտրում եք հոնքերը մկրատով
Մեկ այլ ընթացակարգ, որը բավականին բարդ է ինքնուրույն անելու համար: Չէ՞ որ դուք ինքնուրույն չեք կտրում ձեր մազերը, ինչու՞ եք մտածում, որ կարող եք անել դա հոնքերի հետ: Իհարկե փորձել կարելի է, սակայն կրկին, հոնքերը փչացնելու ռիսկը շատ մեծ է: Մասնագետը օգտագործում է հոնքերի համար նախատեսված հատուկ մկրատներ:
Շատ սուր ծայրեր եք նկարում
Հոնքերի ներքին հատվածը պետք է սահուն լինի, այլ ոչ քառակուսի: Պետք չէ հստակ անկյուններ նկարել, այն դիմահարդարումը դարձնում է անպարկեշտ, իսկ հայացքը՝ ագրեսիվ:
Տսենյությում ներկայացված է, ինչպես ստեղծել կատարյալ հոնքեր: Դա շատ հեշտ է:
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02 Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին: