Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կանանց այսպիսի տեսակը միշտ գրավել է տղամարդկանց

23.06.2016

Կինը, ով հետևում է այս կանոններին, անպայման կհայտնվի իրական տղամարդու կողքին, ով կսիրի նրան ամբողջ սրտով:

Այդ կինն այսպիսինն է.

- Չի փոխվում այլ մարդկանց համար, քանի որ գնահատում է ինքն իրեն և հավատարիմ է ինքն իրեն։

- Չի հրաժարվում իր երազանքներից միայն նրա համար, որ որևէ մեկին դուր չեն գալիս իր գաղափարները, նա ձգտում է իրականացնել դրանք, այլ ոչ թե մոռանալ դրանց մասին։

- Չի վախենում սիրուց, չնայած գիտի, որ այն կարող է բազում անակնկալներ մատուցել։

- Հանգիստ է և գիտի, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

- Թույլ չի տալիս իր հանդեպ անհարգալից վերաբերմունք։

- Այնպես է ապրում, կարծես այսօր վերջին օրն է։

- Երբեք չի փախում անցյալից, ավելի շուտ հասկանում է, որ այն անգնահատելի փորձ է, որի շնորհիվ նա ավելի խելացի է դարձել և կարող է ապագայում օգտագործել այդ փորձը։ 

- Թույլ չի տալիս, որ որևէ մեկը ընդհատի իր մտքերը, գաղափարները և կտրի թևերը: Սերը կյանքի հանդեպ օգնում է նրան հաջողությամբ առաջ շարժվել։

600x580

- Չի կասկածում, որ պետք է պլաններ գծել, որոնք կիրականացնի: Նա գիտի, որ պլանների իրականացումը կփոխի իր կյանքը դեպի լավը։

- Չի վախենում սիրել: Սիրելը խիզախների գործն է: Նա միշտ կպայքարի իր սիրո համար։

- Չի մոռանում մի կարևոր բանի մասին՝ չարժե ավելի լավ երևալ կամ այլ կերպ պահել, որպեսզի ինչ-որ մեկին դուր գալ: Նա հստակ գիտի, որ միակն է, և այս հանգամանքը ստիպում է տղամարդկանց անմոռաց սիրել նրան։

- Չի վախենում կյանքից, որովհետև գիտի՝ այն ինչ իր կյանքում տեղի է ունենում, իրեն ավելի ուժեղ ու վստահ է դարձնում։

- Ժամանակը չի վատնում այն բաների վրա, որոնք նրան դուր չեն գալիս: Նա գիտի, թե ինչ է ցանկանում և ինչի է արժանի։

- Չի թույլ տալիս, որ որևէ մեկը իրեն ցավ պատճառի։

- Երբեք չի կորցնում սեփական արժանապատվությունը։

- Չի ենթարկվում այլ մարդկանց կարծիքին։

- Միշտ վստահում է իրեն և սեփական զգացողություններին։

- Միշտ ապրում է ինչպես ամենաերջանիկ մարդը, որովհետև ամեն ինչում ազատ է, ապրում է իր սեփական կյանքը, մի կողմ չի քաշվում այն բաներից, ինչը, իրոք, կարևոր է իր համար։

Կինը, ով իրականում ապրում է այդպես, հմայում է և էներգիա է արտացոլում: Իրական և արժանի տղամարդը կզգա դա և կցանկանա մնալ նրա հետ ողջ կյանքում, որովհետև նա այդպիսի կին է, ազատ կին է:

LADYNEWS.am

Դիտվել է 16005 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1587 անգամ
27.10.2026
Դիտվել է 251 անգամ
28.10.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster