Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Սև գույնն ավելի բարեկա՞զմ է դարձնում

28.03.2016

Ամենայն հավանականությամբ դուք լսել եք այս արտահայտությունը՝ սև գույնը նիհարեցնում է, սպիտակը՝ գիրացնում: Շատերը համարելով դա այդպես՝ ոտքից գլուխ սև են հագնվում: Բայց արդյո՞ք իրականում սև գույնը նիհարեցնում է և արժե՞ ամբողջությամբ այդ գույնի հագնվել:

Սկսենք նրանից, որ սև գույնը ինտրավերտ է, այսինքն ուղղված է ինքն իրեն․ դրա սահմանները հստակ են, այդ պատճառով այն վիզուալ նիհարեցնում է: Սպիտակն ունի ավելի լղոզված ուրվագծեր, այդ պատճառով, իրականում այն լայնացնում է տարածքը: Թվում է, թե խնդիրը լուծված է, և սևն, իրոք, ավելի բարեկազմ է ցույց տալիս, սակայն գոյություն ունի մեկ բայց: Այս գույնը ոչ բոլորին է սազում: Այն իրականում այդքան էլ համընդհանուր չէ, ինչպես կարծում են շատերը:

600x580

Սևը բավականին ուժեղ, վառ և կոնտրաստային գույն է: Սովորաբար մենք հագնում ենք այդ գույնի հագուստն ամենուր և միշտ, շատ հաճախ առանց դիմահարդարման, սանրվածքի՝ համարելով, որ թաքցնում ենք մեր թերությունները: Իրականում ստացվում է լրիվ հակառակը՝ սևը ցույց է տալիս բոլոր թերությունները, այդ պատճառով պետք է ավելի զգույշ լինել այդ գույնի հետ:

Մեծ նշանակություն ունի նաև կտորը և ձևը, օրինակ, փայլուն սևը կորող է աղավաղել ձեր կազմվածքը և ավելի գեր ցույց տալ: Վատ նստած սև հագուստը միայն կընդգծի թերությունները:

600x580

Մուգ կապույտ զգեստը ձեզ տեսողականորեն նիհար կդարձնի: Պետք է նշել, որ միայն սևը չէ, որ նիհարեցնում է, յուրաքանչյուր մուգ գույն ունի այդ հատկությունը: Այդ պատճառով նախապատվությունը կարող եք տալ մուգ մոխրագույնին, մուգ կապույտին, մուգ կանաչին, բորդոյի գույնին, մուգ մանուշակագույնին: Դրանք ոչ միայն ավելի գեղեցիկ տեսք կտան, այլև ձեզ այդքան մռայլ չեն դարձնի:

 600x580

Երկրորդը, եթե, այնուամենայնիվ, դուք սիրում եք սև գույնը և չեք ցանկանում դրանից հրաժարվել, անպայման արեք դիմահարդարում և սանրվածք, նույնիսկ, եթե սևով որոշել եք գնալ խանութ՝ հաց գնելու: Սև գույնը պարտավորեցնում է լավ տեսք ունենալ: Ձեր մաշկը պետք է հարթ գույն ունենա, մազերը պետք է խնամված լինեն: Միայն այդ դեպքւմ սև գույնի հագուստը ներդաշնակ կլինի ձեր արտաքինի հետ:

600x580

Երրորդը, ընտրելով սև գույնի իրեր՝ ուշադրություն դարձրեք կտորին և ձևին: Հագուստը ոչ մի դեպքում վատ չպետք է նստի, այլապես շրջապատը հենց դա կտեսնի: Կտորը պետք է լինի որակով և ոչ մի դեպքում կիպ չպետք է լինի, այլապես բարեկազմ արտաքինի փոխարեն առաջ կգան ձեր բոլոր թերությունները:

600x580

Արդյունքում, կարելի է եզրակացնել, որ սև գույնը լավագույն ընտրությունը չէ: Այո, այն ձեզ ավելի բարեկազմ ցույց կտա, եթե դուք ընտրեք լավ ձևի և որակի կտոր ու կհարդարվեք այն հագնելուց առաջ: Իսկ եթե չեք ցանկանում այդքան ջանքեր գործադրել, ապա այլ մուգ գույների հագուստը կդառնան գերազանց այլընտրանք սևին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12922 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 582 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster