Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Գարուն 2016-ի 10 գլխավոր թրենդները

16.02.2016

Գալիք գարունը, երևում է, լինելու է ամենականացին և ռոմանտիկը: Նորաձև են լինելու ներքնաշորային ոճը, բաց ուսերը, նուրբ պաստելային գույները:


Ներկայացնում ենք այս գարնան 10 գլխավոր թրենդները:


Ծաղկե նախշազարդ

Ծաղկե նախշապատկերը միշտ եղել է գարնանային թրենդ: Ամեն տարի դիզայներներն առաջարկում են յուրահատուկ տարբերակներ: Այս տարի հիմնական թեման դաշտային ծաղիկներն են: Անպայման գնեք այդպիսի ունիվերսալ զգեստ և կրեք այն կամ բարձրակրունկ կամ կոպիտ, երկարաճիտ կոշիկների հետ: Ավելացրեք միաերանգ աքսեսուարներ և մի մոռացեք, որ չարժե համադրել մի քանի ծաղկային նախշապատկեր մի կերպարում:

600x580

Ներքնազգեստային ոճ

Առաջ համարվում էր, որ հագուստի տակից երևացող ներքնազգեստն անպարկեշտության գագաթնակետն է: Սակայն այսօր կրել գիշերանոցի ոճի վերնաշապիկ՝ նշանակում է լինել նորաձև: Այս գարնանը դիզայներները առաջարկում են ձեր ոճին սեքսուալություն ավելացնել. կրեք մետաքսյա գիշերանոցներ և զգեստ-գիշերանոցներ՝ մետաքսից: Այս թրենդն իրենց գարուն-ամառ հավաքածուներում ցուցադրել են Givenchy-ն, Celine-ը, Balenciaga-ն, Calvin Klein-ը։ 

600x580

Դարսեր

Այս ոճը նորաձևություն է մտել անցյալ տարի և 2016-ին նույնպես մնում է նարաձև: Մանրածալքավոր կիսաշրջազգեստը կամ զգեստը կարելի է համադրել յուրաքանչյուր ոճի հետ և կանացի, և ռոքնռոլային: Սակայն հաշվի առեք, որ դարսերերը կարող են տեսականորեն մեծացնել ձեր կազմվածքը: Մանրածալքավոր զգեստների տեսականի ներկայացված է Altuzzarra-ի, Boss-ի, Proenza Schouler-ի հավաքածուներում:

600x580

Գունավոր գծեր

Այս սեզոնին դիզայներները գծերը դարձրել են շատ գունավոր: Հիմա արդեն մենակ սև-սպիտակ ծովային գծերով չեն սահմանափակվում: Որքան բազմազան գծերի գույները, այդքան լավ: Օրինակներին կարող եք ծանոթանալ դիտելով Christian Dior-ի, Giorgio Armani-ի, Prada-ի, Salvatore Ferragamo-ի հավաքածուները:

600x580

Փայլեր

Գալիք գարնանը փայլերը պարտադիր բաղադրիչ են լինելու երեկոյան զգեստների համար: Կարևորը չափը չանցնելն է: Աքսեսուարները և կոշիկները պետք է մինիմալիստական լինեն: Փայլեր ցուցադրվել են Lanvin-ի, Sonia Rykiel-ի, Saint Laurent-ի, Marc Jacobs-ի, Tom Ford-ի գարնանային հավաքածուներում:

600x580

Սպիտակ վերնաշապիկ

Սպիտակ վերնաշապիկը զգեստապահարանի բազային իրերից է, սակայն դա չի նշանակում, որ այն չի կարող դառնալ սեզոնի թրենդը: Phillip Lim-ը, Zac Pozen-ի, Proenza Shouler-ի, Delpozo-ի հավաքածուներում կարելի է տեսնել տարբեր ոճերի սպիտակ վերնաշապիկներ:

600x580

Իսպանական ոճ

Դիզայներներն իրենց հավաքածուներում ներառել են իսպանական մոտիվներ՝ վառ կարմիր գույներ, կորսետներ, ծաղիկներ, բարդ ասեղնագործություններ: Ընտրեք այս ոճը, եթե ցանկանում եք մի փոքր դրամատիկություն մցնել ձեր կերպարի մեջ: Իսպանական ոճը կարելի է տեսնել Oscar de la Renta-ի, Proenza Shouler-ի, Michael Kors-ի, Balmain-ի, Diane von Furstenberg-ի հավաքածուներում:

600x580

Ցանց

Ցանցը մեզ  հիշեցնում է 90-ականները: Եթե դուք չեք վախենում լինել ուշադրությայն կենտրոնում՝ կրեք ցանցե տոպեր և զգեստներ: Պետք է հիշել, սակայն, չափի զգացողության մասին: Ցանցի տակից կրեք տրիկոտաժե իրեր, որպեսզի չափազանց սեքսուալ տեսք չունենաք: Այսպիսի զգեստներ իրենց հավաքածուներում ներկայացրել են Marchesa-ը, Proenza Schouler-ը, Alexander Wang-ը:

600x580

Բաց ուսեր

Բաց ուսերը նորաձև են գարնանը: Սակայն այս անգամ խոսքը միայն ուսակապերով կամ դասական դեկոլտեի մասին չէ: Ձգակապեր պետք է լինեն պարանոցի վրա՝ ընդգծելով ձեր կանացիությունը: Օրինակներ կարող եք տեսնել Prabal Gurung-ի, Giambattista Valli-ի, Jason Wu-ի, Jivenchy-ի, Adeam-ի, Derek Lim-ի հավաքածուներում:

600x580

Ռոմանտիկա

Դիզայներները փորձում են ապացուցել, որ ռոմանտիկան դեռ ողջ է: Առաջինը, պաստելային գույների համադրությունները նորաձև են, երկրորդը բարձունքի վրա են շատ փետուրները, շիֆոնը և ժանյակները: Ռոմանտիկայի սիրահարներին դուր կգան Valentino-ի, Balenciaga-ի, Alexander McQueen-ի, Dries Van Noten-ի, Chanel-ի հավաքածուները:

600x580

Գարուն 2016-ը լինելու է զգայուն և նուրբ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 24959 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 584 անգամ
20.10.2026
Դիտվել է 14 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster