Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Երեք սխալ, որոնք կնոջը դարձնում են ոչ սեքսուալ

25.01.2016

Որոշ կանայք շատ ժամանակ և գումար են ներդնում իրենց գեղեցկության համար: Նրանք ցանկանում են լինել սեքսուալ, բայց նրանց արտաքինը դուր է գալիս միայն ընկերուհիներին, իսկ տղամարդկանց՝ վանում: Ի՞նչու է այդպես:

Բանն այն է, որ նրանք կողմնորոշվում են իրենց ընկերուհիների կարծիքով և նորաձևության ամսագրերով, այսինքն՝ իրենց գնահատում են կանանց տեսանկյունից, ինչը սխալ է: Պատմականորեն կանայք հավաքչարարի հայացք  ունեն և ոչ  թե որսորդի, ինչպիսին տղամարդկանցն է: Դրանք երկու շատ տարբեր հայացքներ են:

1. Կինը նայում է մանրուքներին, տղամարդը՝ ամբողջական ուրվագծին:

Տղամարդը որսորդ է, այդ պատճառով, նրա տեսողությունը տարբերվում է կնոջինից: Նա ավելին է տեսնում և հիմնականում գնահատում է ուրվագծերը: Հենց կազմվածքը, մազերի ուրվագծերը, ոտքերի երկարությունը և գայթակղիչ մարմինն են սկզբում ձգում նրան: Զննեք ձեզ հեռավորության վրա: Եթե  գեղեցիկ եք 2-3 մետր հեռավորությունից, ապա տղամարդկանց համար գրավիչ կլինեք:

Երբեք ժամերով գեղեցկության սրահում արված մատնահարդարումը չի մեծացնի ձեր շրջապատի տղամարդկանց թիվը: Մատնահարդարման վրա ուշադրություն կդարձնեն կանայք: Այդ պատճառով, եթե դուք գումար և ժամանակ եք ծախսում, ապա պետք է սկսեք կազմվածքից և ոչ թե մանրուքներից: Դա չի նշանակում, որ տղամարդը չի նկատի ձեր եղունգների տեսքն ընդհանրապես, պարզապես դա կլինի ավելի ուշ:

600x580

2. Տղամարդը ուշադրություն է դարձնում շարժումներին

Կանայք գնահատում են ստատիկ վիճակում, իսկ տղամարդիկ՝ շարժման մեջ: Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել ձեր շարժումների էներգետիկային: Կինը, ով հազիվ է քայլում բարձրակրունկ կոշիկներով կամ անհարմար կիսաշրջազգեստավ, սեքսուալ չէ տղամարդու համար, սակայն կարող է գեղեցկուհի լինել ընկերուհիների տեսանկյունից: Եզրակացությունը մեկն է՝ ցանկանո՞ւմ եք դուր գալ տղամարդկանց՝ հետևեք ոչ միայն արտաքինին, այլ նաև աշխատեք կեցվածքի ու քայլվածքի վրա:

600x580

3. Տղամարդկանց մեծամասնությունը ոչինչ չի հասկանում նորաձևությունից

Վերջին՝ երրորդ, սխալն այն է, որ կանայք չափազանց շատ են հետևում նորաձևությանը: Տղամարդկանց չի հետաքրքրում, թե ձեր կիսաշրջազգեստը նոր, թե հին հավաքածուից է: Եթե մեծ գումարներ չունեք, ապա փող մի ծախսեք  բրենդային հագուստ գնելու վրա:

600x580

Եզրակացությունները պարզ են․ որպեսզի դուր գալ տղամարդկանց՝ պետք է․

- գնահատեք ինքներդ ձեզ հեռավորությունից՝ չսևեռվելով մանրուքների վրա

- պետք է լինել լավ ֆիզիկական վիճակում և շարժվել գայթակղիչ կերպով

- պետք է այրել նորաձևության ամսագրերը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 14570 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 584 անգամ
20.10.2026
Դիտվել է 14 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster